Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1817 թ. հուլիսի 29-ին ծնվել է Հովհաննես Այվազովսկին՝ հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ (մահ.՝ 1900 թ.): Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի՝ աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853), Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ։

*           1928 թ. հուլիսի 29-ին ծնվել է Կոնստանտին Օրբելյանը՝ հայ նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր:

*           1929 թ. հուլիսի 29-ին ծնվել է Ավետ Տերտերյանը՝ հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ (1991) եւ ՀԽՍՀ (1984) ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977)։ Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։

*           1958 թ. հուլիսի 29-ին ստեղծվեց ՆԱՍԱ-ն՝ ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:

*           1845 թ. հուլիսի 29-ին գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի եւ երկու այլ հայի ուղեկցությամբ բարձրացավ Արարատի գագաթը:

 

Հիշարժան փաստեր

*           Տարեկան 3,4 միլիոն մարդ մահանում է ջրի հետ կապված խնդիրներից։

*           Աֆրիկայում եւ Ասիայում մարդիկ ստիպված են լինում 6 կմ ճանապարհ անցնել, որպեսզի ջուր հայթայթեն։

*           Կալիֆորնիայի մասնավոր լողավազանն ամսական կորցնում է 3785 լ ջուր՝ խտացման կամ այլ բնական պատճառներով։

*           Սովորական զուգարանակոնքի ջուրը քաշելիս ամեն անգամ 6 լիտր մաքուր ջուր է ծախսվում։

*           Ձեր ոսկորների 31 տոկոսը կազմված է ջրից։

*           Ամեն 10 մարդուց 1-ը մաքուր ջուր խմելու հնարավորություն չունի։

*           Չինաստանի գրեթե 700 մլն բնակչությունն ամեն օր աղտոտված ջուր է խմում։

*           Էվերեստ լեռան գագաթին ջուրը եռում է մինչեւ մոտավորպես 71 աստիճան C-ում:

*           Ընձուղտներն ուղտերից ավելի երկար են կարողանում առանց ջրի դիմանալ։

*           Հեռավոր տիեզերքում լողում է «ռեզերվուար», որն իր ծավալով Երկիր մոլորակի ամբողջ ջրի պաշարից 140 մլն անգամ մեծ է։

*           Տաք ջուրը սառը ջրից ծանր է։

*           Մարդու ամեն ոտքին կա 250 հազար քրտնագեղձ։

*           Ջրի տակ շնչառությունը պահելու առավելագույն ժամանակը եղել է 22 րոպե։

*           Միջին դարերում ավելի հաճախ գարեջուր եւ գինի էին խմում, քան թե ջուր, քանի որ ալկոհոլը ջրից ավելի անվտանգ էր։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]