Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Խաղ՝ նվազման վրա. Նիկոլ Փաշինյանը հայկական հարցի հակառակ կողմից

Մեկնարկում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Վաշինգտոն, որտեղ նախագահ Թրամփի հետ Էրդողանը քննարկելու է Սիրիայի, մասնավորապես այդ երկրի հյուսիսի հետ կապված հարցեր, այսպես կոչված՝ անվտանգության գոտուն առնչվող խնդիրներ: Էրդողանի ամերիկյան այցը տեղի է ունենում նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման ֆոնին, ինչպես նաև Սենատում այդօրինակ մեկ այլ բանաձևի առկայության պայմաններում: Էրդողանն անկասկած փորձելու է անել հնարավորը այդ բանաձևի առաջընթացը կասեցնելու և Սենատում էլ ճանաչում թույլ չտալու համար:

Թեև արդեն փաստ է, որ Ներկայացուցիչների պալատի մակարդակով ԱՄՆ-ն հայկական հարցում Թուրքիային դրել է նոր փաստի, նոր իրավիճակի առաջ և դա գործնականում նշանակում է, որ ամերիկա-թուրքական հարաբերությունում հայկական հարցը առկա է նոր շեշտադրումներով: Սա Հայաստանի համար կարևոր է հանգամանք է ոչ ինքնին ճանաչման հարցի համատեքստում, այլ ընդհանրապես Թուրքիայի ռեգիոնալ դերի շուրջ տեղի ունեցող վերափոխումների: Ակնառու է, որ առկա է այդ դերի նվազեցման ընդհանրապես միջազգային միտում, աշխարհաքաղաքական տրենդ: Գործնականում ուժգնանում է ճնշումն Էրդողանի վրա, որը փորձում էր Թուրքիան դուրս բերել արևմտյան քաղաքականության ազդեցության գոտուց և դարձնել աշխարհաքաղաքական ուրույն բևեռ: Սակայն Էրդողանի դարաշրջանն, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին, քանի որ ուրույն բևեռ դառնալու հարցում Էրդողանն այդպես էլ չգտավ միջազգային որևէ աջակից, անգամ ի դեմս Ռուսաստանի:

Հատկանշական է, որ Էրդողանի Վաշինգտոն այցին ընդառաջ, Փարիզում տեղի է ունենում Առաջին աշխարհամարտի ավարտի կապակցությամբ խաղաղության միջազգային համաժողովը, որին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրավիրել է նաև ՌԴ նախագահ Պուտինին: Փարիզի համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործնականում, Առաջին աշխարհամարտի վերաբերյալ այդ համաժողովը ժամանակակից աշխարհում այդ պատերազմի արդյունքի որոշակի ռևիզիայի քաղաքական ակտ է, ինչը նշանակում է նաև թուրքական դերակատարման ռևիզիա, նկատի ունենալով նաև այն, որ հենց Առաջին աշխարհամարտում է Թուրքիան ընդլայնել իր միջազգային դերակատարումը նաև հայկական կյանքերի, տարածքների հաշվին, իրագործելով հայերի ցեղասպանությունը: Էրդողանը թերևս կփորձի Թրամփի մոտ ստանալ աջակցություն այդ հարցում, երբ Փարիզում Ֆրանսիան, Բեռլինը, Մոսկվան կարող են քննարկել Թուրքիայի հարցը:

Խնդիրը, սակայն, այն է, որ ներկայումս աշխարհաքաղաքական տրենդը կարծես թե դառնում է ոչ թե մրցակցությունը Թուրքիայի ազդեցության շուրջ, այլ մրցակցությունն ազդեցության նվազման, կամ, ինչպես ասում են՝ Թուրքիայի շուրջ տեղի է ունենում խաղ նվազման վրա, և Էրդողանը թերևս պետք է ընտրի, թե նվազման, որ տարբերակն է ավելի նպատակահարմար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովին գիրք է նվիրել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության, հայկական ժառանգության մասին: Դա խորհրդանշական հայտ է, սակայն Երևանին թերևս արժե անցնել քաղաքական հայտերի: Թեև Երևանն այդ առումով քաղաքական հայտի կոշտացման անցնում է թերևս հայկական հարցի մյուս՝ Արցախի կարևոր ուղղությամբ, գալով այսպես ասած՝ «հայկական հարցի հակառակ կողմից», որտեղ իրավիճակը Հայաստանի համար ունի շատ ավելի առարկայական և արդյունավետ դրսևորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում