$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում

$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում

PanARMENIAN.Net - Վիդեոզանգերի ժամանակ աղմուկը չեզոքացնող հայկական Krisp հավելվածը $9 մլն-ի ներդրում է ստացել, այս պահին ներդրման չափն արդեն $17.5 մլն է, հայտնել է ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

«Հատկապես հպարտ եմ, քանի որ այս գործարքը պայմանավորվել ենք 44-օրյա պատերազմի դժվար օրերին։ Krisp-ի թիմին այնքան են վստահում, որ նույնիսկ պատերազմի օրերին մի պահ կասկածի տակ չդրվեց մեր ընկերության պոտենցիալը։ Ցանկանում եմ, որ հենց այսպիսին լինի հայկական բրենդի ընկալումն աշխարհով մեկ»,-գրել է Բաղդասարյանը։

Krisp-ն աղմուկը խլացնող հավելված է, այն մեկուսացնում է խոսողի ձայնը զանգերի ժամանակ։ Հավելվածն ավելի վաղ՝ օգոստոսին ևս ստացել էր $5 ներդրում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---