Բաժիններ՝

Տղամարդկանց համար լավագույն հաճոյախոսությունները՝ համաձայն կենդանակերպի նշանների

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտում են գտնվել ուշադրության կենտրոնում ու հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն իրենք հասարակության համար։ Խոյերը նաև չեն հրաժարվի իրենց դրսևորելուց ու ինչ-որ օգտակար բան անելուց։

Կենդանակերպի այս նշանին պատկանող տղամարդու համար լավագույն հաճոյախոսությունը կլինեն կատարված արարքի համար շնորհակալական խոսքերը։ Բայց նրանք չպետք է շփվեն շահամոլ ու նախանձ մարդկանց հետ, քանի որ վերջիններս երբեք չեն կարող աջակցության խոսք ասել Խոյերին։

Ցուլ

Կարդացեք նաև

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ տղամարդիկ ի բնե որոշ թուլություններ ունեն, որոնք կանանց հիացմունք են պատճառում։ Թեպետ պետք է նշել, որ իր արատներով  ուժեղ սեռն իր անձի հանդեպ ուշադրություն է գրավում։

Փառասիրությունն ու ինքնասիրությունը կարող են մեծ ծառայություն մատուցել նրանց, ինչից էլ նրանք անընդհատ օգտվում են։ Տղամարդիկ պարզապես աստվածացնում են այն կանանց, ովքեր նրանց հաճոյախոսություններ են անում՝ կապված իրենց արտաքին տեսքի հետ։ Եվ որքան շատ նրանք լսեն բառեր իրենց՝ գեղեցիկ ու գրավիչ լինելու մասին, այնքան կբարձրանա նրանց ինքնագնահատականը։

Երկվորյակներ

Տղամարդիկ ցանկանում են լսել հավաստիքներ այն մասին, որ իրենց հետ միշտ ուրախ է և հետաքրքիր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հումորի մեծ զգացում ունեն, դրա համար էլ կանայք պետք է բառերով հաստատեն, թե որքան զվարճալի են իրենց զրուցակիցները։ Եվ լսած հաճոյախոսությունից նրանք դրական տրամադրվածություն կունենան առհասարակ։ Երկվորյակ-տղամարդկանց համար նման խոսքերը հավաստիքն են այն բանի, որ իրենք ընկերախմբի հոգին են ու շատ հետաքրքիր զրուցակից։

Խեցգետին

Տղամարդիկ կարող են իրենց երջանիկ զգալ կանանց՝ իրենց հանդեպ դրսևորած սիրո մասին անկեղծ խոստովանությունից։ Նրանք նաև շնորհակալ կլինեն, եթե իրենց ասեն, որ իրենք աշխարհում լավագույն ամուսիններն ու ծնողներն են։ Գեղեցիկ բառերը թևեր են տալիս տղամարդկանց ու նպաստում հետագա մոտիվացմանը։

Իսկ երբ տղամարդու կյանքում քիչ են այդ բառերը կամ առհասարակ դրանք բացակայում են, ապա նրանք համարում են, որ հաջողությունը երես է թեքել իրենցից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն օդ ու ջրի պես հաճոյախոսությունների կարիք ունեն։

Առյուծ

Այս հպարտ տղամարդիկ ևս ունեն հաճոյախոսությունների կարիք։ Դրանք նրանք հաճույքով լսում և ընդունում են։ Բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է, որ այդ հաճոյախոսությունն անկեղծ լինի, իրական, թեպետ կեղծ բառերն էլ նրանց բոլորովին չեն վիրավորում, ու նրանք դրանք լսում են՝ միևնույն ժամանակ չկորցնելով արժանապատվությունը։

Առյուծներին արված հաճոյախոսությունները պետք է վերաբերեն հասարակությունում ունեցած իրենց դիրքին, ընտանեկան կարգավիճակին կամ պրոֆեսիոնալ որակներին։ Այս նշանի համար լավագույն պարգևը կլինի այն, որ նրանք բառերից բարոյական հաճույք են ստանում, ինչն էլ նրանց մղում է առաջ շարժվել։

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ տղամարդիկ բոլոր բառերի մեջ գերադասում են կոնկրետություն տեսնել։ Մարդու մեջ նրանց ավելի շատ գրավում է բաց ու ճշմարտացի լինելը։ Եվ եթե դա արժանի քննադատություն լինի, ապա նրանք կընդունեն՝ որպես հաճոյախոսություն։

Եթե կինը սկսի շնորհակալ լինել Կույսին, ապա նա պետք է շեշտի Կույսի էական վաստակները կամ նրա կոնկրետ կողմերը։ Ճշմարիտ հաճոյախոսությունները կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին օգնում են ազատվել նեգատիվից, որը նրանց խանգարում է կյանքում իրենց առջև հստակ նպատակներ դնել։

Կշեռք

Այս նշանին պատկանող տղամարդկանց իրավամբ կարելի է ազնվական համարել։ Նրանք երբեք բաց չեն թողնի հաճոյախոսությունը ու այն առանց ուշադրության չեն թողնի։ Կշեռքները կարողանում են համեստ լինել ու շնորհակալ ցուցաբերված ուշադրության համար։

Միևնույն ժամանակ՝ նրանք չեն մոռանա ի պատասխան՝ կնոջը գեղեցիկ հաճոյախոսություն անել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար գեղեցիկ բառերն իրենց կյանք հաջողություն ներգրավելու համար լուրջ խթան են հանդիսանում։ Եվ եթե ողջ ասվածը ճիշտ է, ապա նրանք ասես ծաղկում են  վաստակած գովեստից։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանին պատկանող տղամարդկանց կեղծ հաճոյախոսություններ անել չի հաջողվի այն պատճառով, որ նրանց կանխազգացումը զարգացած է ամենաբարձր մակարդակով։ Բայց եթե կինը նրան հաճոյախոսություն է անում, նա դա կգնահատի։

Վերլուծելով ասվածը՝ նրանք հասկանում են, թե ինչ է իր մեջ թաքցնում այդ հաճոյախոսությունը։ Կարիճները չեն մոռանա շնորհակալ լինել գեղեցիկ բառերի համար, բայց եթե զգան, որ դրանք կեղծ են, կսկսեն իրենց զրուցակցի հանդեպ ավելի զգուշավոր վերաբերմունք ցուցաբերել։ Եվ եթե կինն այս նշանի ներկայացուցչին պատրաստվում է կոմպլիմենտ անել, ավելի լավ է, որ նա դա անկեղծ անի։

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ տղամարդկանց համար հաճոյախոսություններն այն բանի ապացույցն են հանդիսանում, որ իրենք առանձնահատուկ են։ Նրանք ընկերների ու ծանոթների լայն շրջանակ ունեն, դրա համար էլ ցանկանում են կոմպլիմենտներ լսել բոլորից։

Աղեղնավորները կգնահատեն, եթե հաճելի բառերն ակամայից ասվեն, առանց մտածելու, այլ ոչ թե՝ նախապես պատրաստված տեքստով։ Նրանց պետք չէ պաշտոնական երանգ հաղորդել ասածին, քանի որ նրանք բազում արժանիքներ ունեցող պարզ մարդիկ են։ Նրանք նաև շատ ուրախ կլինեն, եթե հաճոյախոսություն լսեն իրենց խելքի ու նախաձեռնողականության մասին։

Այծեղջյուր

Այս տղամարդկանց համար հաճելի կլինեն այն բառերը, որոնք ևս մեկ անգամ կհաստատեն իրենց իրավացիությունը։ Քանի որ նրանք անընդհատ սովորում ու ինքնակատարելագործվում են, նրանց պետք է իրենց գիտելիքների պաշարի բառային հաստատումը տեսնել։

Նրանց մոտ այդ դեպքում անմիջապես բարձրանում է տրամադրությունը, իսկ իրենց զրուցակցին նրանք նայում են բացարձակապես այլ հայացքով։ Այծեղջյուր-տղամարդիկ սովոր են մարդկանց վստահել, իսկ եթե վերջիններս հիանում են նրանցով, ապա դա նրանց համար հսկայական նշանակություն ունի։

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ տղամարդիկ միշտ մեծ կասկածամտությամբ են վերաբերվում իրենց հասցեին հնչած հաճոյախոսություններին։ Դա խոսում է այն մասին, որ շատ մարդիկ նրանց քծնում են, որ ստանան իրենց համար կարևոր և պիտանի բան նրանցից։

Դրա համար էլ միայն իրավիճակից է կախված, թե նրանք ինչպես կընդունեն այդ հաճոյախոսությունները։ Նրանց համար բավական կլինի, եթե իրենց պարզապես շնորհակալություն հայտնեն, առանց ամենատարբեր շքեղ ու հորինված բառերի։ Այս մարդիկ չեն ընդունում կեղծիքը որևէ ձևաչափով, դրա համար էլ կարիք չկա նրանց հանդեպ կոմպլիմենտներ շռայլել։

Ձկներ

Երազկոտ Ձուկ-տղամարդիկ պարզապես պաշտում են հաճոյախոսություններ լսել, դրա համար էլ նրանք հեշտությամբ տրվում են դրանց։ Բայց նրանց համար կարևոր չէ պատասխանել լսածին, թեպետ չարժե նրանց մեղադրել անշնորհակալ լինելու մեջ։

Պարզապես նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ արձագանքեն գեղեցիկ բառերին։ Իսկ եթե կանայք ցանկանան բարձրացնել նրանց տրամադրությունը, ապա պետք է հիշատակել, թե որքան խիզախ, հետաքրքիր ու անմոռանալի մարդիկ են նրանք։ Եվ համարեք, որ ձեզ հաջողվել է գայթակղել տղամարդուն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս