1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը 2020-ին ամենաշատ առևտրաշրջանառությունն ունեցել է Ռուսաստանի, Չինաստանի և Շվեյցարիայի հետ

Հայաստանը 2020-ին ամենաշատ առևտրաշրջանառությունն ունեցել է Ռուսաստանի, 
Չինաստանի և Շվեյցարիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2020 թվականի հունվար-դեկտեմբերին ամենախոշոր առևտրաշրջանառությունն ունեցել է Ռուսաստանի, Չինաստանի և Շվեյցարիայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառության ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 7 մլրդ 103 մլն 875.5 հազար դոլար՝ 2019-ի նույն ժամանակի նկատմամբ նվազելով 13.2 տոկոսով:

Հայաստանն ամենամեծ ծավալով արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառություն ունեցել է Ռուսաստանի հետ՝ 2 մլրդ 155 մլն  126.5 հազար դոլարի՝ թեև այն 2019-ի նկատմամբ նվազել է 3.5 տոկոսով: Ռուսաստանից հետո ամենախոշոր արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառության ծավալ է գրանցվել Չինաստանի հետ՝ 964 մլն 531.4 հազար դոլարի, ընդ որում այն 2019-ի նկատմամբ այն աճել է 2 տոկոսով: Այնուհետև հաջորդում է Շվեյցարիան, որի հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառությունը կազմել է 485 մլն  550.6 հազար դոլար, սակայն այս ցուցանիշը 2019-ի համեմատ նվազել է 5.1 տոկոս:

ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն ընդհանուր կազմել է 2 մլրդ 430 մլն 240.9 հազար դոլար: Այդ թվում ԵԱՏՄ երկրերի հետ Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին ունեցել է 2 մլրդ 253 մլն 081.3 հազար դոլարի առևտրաշրջանառություն: ԵԱՏՄ անդամ պետություններից Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունն էապես աճել է: Մասնավորապես Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին աճել է 17.4 տոկոսով, իսկ Ղազախստանի հետ՝ 96 տոկոսով: Այնինչ միության անդամ Ղրղզստանի հետ նախորդ տարի Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը մեծ չափով՝ 63.2 տոկոսով նվազել է:

ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը 2020-ին կազմել է 1 մլրդ 276 մլն 485.9 հազար դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 22.9 տոկոսով:

ԵՄ երկրներից Գերմանիայի հետ Հայաստանը 2020-ին ունեցել է 291 մլն  575.3 հազար դոլարի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառություն, այնուհետև Իտալիայի հետ՝ 232մլն  597.5 հազար դոլարի: Սլովակիայի հետ առևտրաշրջանառության ծավալը 2020-ին թեև մեծ չի եղել՝17 մլն 669.0 հազար դոլար, սակայն 2019-ի համեմատ այն աճել է 99.1 տոկոսով: Ֆինլանդիայի հետ առևտրաշրջանառությունն աճել է 23.2 տոկոսով, Հունաստանի հետ՝ 16.8 տոկոսով:

Միացյալ Նահանգների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 152 մլն 062.1 հազար դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 54.5 տոկոսով: Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը 2020-ին ունեցել է 115 մլն 300.1 հազար դոլարի առևտրաշրջանառություն, ինչը 2019-ի համեմատ աճել է 6.8 տոկոսով:

Հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 400 մլն 161.3 հազար դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 2.2 տոկոսով: Իսկ մյուս հարևանի՝ Վրաստանի հետ Հայաստանը 2020-ին ունեցել է 129 մլն 708.5 հազար դոլարի առևտրաշրջանառություն, ինչը 2019-ի համեմատ պակաս է 12.9 տոկոսով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]