▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուսնանալն իմ կյանքի նպատակը չէ». Անի Լուպե

Տարիներ առաջ  վենեսուելլացի գործընկերոջ հուշումով ու խորհրդով Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե ու բեմական գործունեության ընթացքում հանդես եկավ հենց այդ անունով: Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհին նաև պարուհու ու երգչուհու մասնագիտական կրթություն է ստացել: Անին ասում է՝ ես ամեն ինչ չափի մեջ չեմ սիրում, քանի որ ամեն մարդ իր չափն ունի, ոչ ոք քո չափը չի որոշում:

Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել Անի Լուպեի հետ թատրոնում հայտնվելու, ընտրյալի հետ հարաբերությունների, անձնական ու ստեղծագործական ծրագրերի մասին:

-Անի Լուպեն նույն ինքը Անի Գրիգորյանն է, որտեղի՞ց է գալիս «Լուպե» կեղծանունը, ի՞նչնախապատմություն ունի:

-Տասը տարի և ավելի առաջ էր, երբ երգում էի իսպանական կենտրոնում: Այնտեղ Վենեսուելլայից մի երգիչ կար՝ Վիկտոր Արմանդո Ռոխասը, ում հետ աշխատում էի:

Մի օր իրեն հարցրի՝ ինչո՞ւ է ձեզ մոտ երկու անուն, մեկ ազգանուն, ասաց՝ մեզ մոտ մեկը հայրիկի անունն է, մյուսը՝ քո, ասաց՝ դու էլ կարող ես Գուադա Լուպե լինել (Իրենց սիրո աստվածուհու անունն է), քեզ շատ է սազում, ասացի՝ այդպես չի լինի, որ ասեն՝ Անի Գուադա Լուպե, ասաց՝ կրճատ են ասում՝ Անի Լուպե: Այդպես էլ մնաց: Շարունակեցի երգել լատինո ոճում, մի օր հարցրին՝  ինչպե՞ս ներկայացնենք՝ Կամերային թատրոնից Անի Գրիգորյա՞ն, այդ պահին հիշեցի գործընկերոջս խոսքն ու ասացի՝ Անի Լուպե: Հիմա արդեն այնքան հարազատ է դարձել, ազգանունս չեմ էլ հիշում։)

-Ուսանողական տարիներից եք աշխատել թատրոնում, սկզբում` Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, իսկ 2010-ից մինչև այսօր Կամերային պետական թատրոնում եք: Ի՞նչպես ընտրեցիք դերասանի մասնագիտությունը, թատրո՞նը Ձեզ գտավ, թե՞ Դուք նրան:

-Եթե անկեղծ, ես ուզում էի պարուհի դառնալ, իսկ փոքր ժամանակ շատ էի սիրում նկարել: Գնացի Պարարվեստի ուսումնարան, որտեղ սովորեցի 4 տարի, հետո արդեն կամ պետք է այնտեղ շարունակեի սովորել, կամ Թատերական ընդունվեի: Այնպես չէր, որ միշտ երազել եմ դերասանուհի դառնալ, բայց այդ ամենի մեջ էի: Ի վերջո, չշարունակեցի պարել, գնացի Թատերական ինստիտուտ: Այն ժամանակ՝  2001 թվականին, դեռ ծանոթ չէի մյուզիքլ ժանրին, բայց երբ ինձ հարցրին` ո՞ր բաժին եմ ուզում ընդունվել՝ դրամատի՞կ, թե՞ մյուզիքլ, միանգամից ընտրեցի մյուզիքլը։ Այն ինձ հետաքրքիր էր, քանի որ անծանոթ էր: Այս ժանրը թույլ է տալիս և՛ երգել, և՛ պարել, և՛ խաղալ: Երբ ինձ հարցնում են` երգչուհի ես, թե դերասանուհի, պատասխանում եմ՝ ամեն ինչն էլ սովորել եմ: Չեմ կարող առանձնացնել՝ ես դերասանուհի եմ, թե երգչուհի, իմ պարագայում դրանք փոխկապակցված են:

- Հայ ընտանիքները կարծրատիպային մոտեցում ունեն դերասանի մասնագիտության հանդեպ։ Խոչընդոտների հանդիպե՞լ եք ընտանիքի անդամների կողմից:

-Չէ, իմ ընտանիքում այդպիսի բաներ չեն եղել, որովհետև ես այնպիսի մարդ եմ, որ եթե մի բան չսիրեմ, ես չեմ շարունակի զբաղվել դրանով։ Մերոնք, իմանալով այդ ամենի մասին, ինձ ազատ էին թողնում ընտրության հարցում:

- 2013-ին Դուք արժանացաք «Արտավազդ» մրցանակի՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: Դա ինչ-որ բան փոխե՞ց Ձեր հետագա գործունեության մեջ, ազդե՞ց մոտիվացիայի վրա։

 

-Եթե ասեմ ոչ, ճիշտ չի լինի, որովհետև ամեն դեպքում այդ պահին դու քեզ ինչ-որ չափով գնահատված ես զգում, այսինքն` դու հասկանում ես, որ քո արած գործը մասնագետները գնահատել են և քեզ լավ ես զգում: Իհարկե, քո խաղը կարող է մեկին դուր գալ, մյուսին` ոչ այնքան, բայց երբ իմ ռեժիսորը՝ Արա Երնջակյանը, ասում է՝ այո՛, լավ էր, դա ինձ համար ամեն ինչ արժե, «Արտավազդից» էլ բարձր է: Կստեմ, եթե ասեմ, որ դա էլ իմ մեջ չի առաջացրել ավելի լավ աշխատելու ձգտում, բայց  դա շատ կարճ է տևում: Դու հասկանում ես, որ ստանում ես մրցանակ, հաջորդ վայրկյանին դատարկություն է լինում, այսինքն` դու էլ ի՞նչ աշխատես այս պետությունում, ի՞նչ ստանաս: Չկա զարգացում, վերջ: Տեսեք, ես ստացել եմ, ես բավարարվել եմ, ես շնորհակալ եմ, բայց մտածում եմ՝ լավ, բա հետո՞: Հետո չկա: Դա է ու վերջ:

-Նկատի ունեք` մեր երկրում դերասանի աշխատանքը հեռանկարային չէ՞:

 

 -Տեսեք, թեկուզ թատրոնում և կինոյում, ինչի՞ն ձգտես, բացի գումար աշխատելը: Այստեղ ֆիլմը գնահատողների արժեքները կորել են, նյութականը եկել է առաջ: Երբ մի բան անում ես, մտածում ես՝ ինչո՞ւ անես, եթե կողքինդ կարող է գումար տալ ու իր ֆիլմը կամ ներկայացումը առաջ տանել: Արժեքները կորել են, նյութականը գերակա է դարձել: Քեզ մնում է միայն քո արածից հաճույք ստանալը, ուրիշ ոչինչ:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին