Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լիսկան Ֆրանսիայում հանձնվել է ճամբար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

– Տիկին Համբարձումյան, Ձեր՝ մի շարք դատական գործերով անցնող դատական գործերից ի՞նչ նորություններ կան:

– Առանձնապես նորություններ չունենք, սպասում ենք հունիսի 29-ին դատախազի տեղակալի ընտրությանը, որը զբաղվելու է ապօրինի ծագման գույքի բռնագանձմամբ: Իմ գործը միակն է, որ պատրաստ է: Երբ կառույցը ստեղծվի, երևի առաջին գործը իմը կլինի, որ կմտնեն բռնագանձում տարածելու:

Նաև հուլիսի սկզբին Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մասով առանձնացված գործն է քննվելու Վերաքննիչ դատարանում:

– Սամվել Մայրապետյանի հետ կապված նորություն կա՞:

– Ոչ, Մայրապետյանի հետ կապված ոչ մի նորություն չկա: Գիտեմ, որ չի վերադարձել: Նաև նրա նկատմամբ նոր մեղադրանքներ են ավելացվել, որի մասին իմացա մամուլից:

– ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Մայրապետյանի կողմից ավելի քան 5 մլրդ դրամ հարկեր չվճարելու գործընթաց է տեղի ունեցել:

– Միշտ էլ այդպես է եղել, նմանատիպ մարդիկ ոչ մեկն էլ հարկեր չեն վճարել, դրա համար էլ մարդիկ, որոնք ոչինչ չեն ունեցել, միանգամից ունեցան ամեն ինչ:

– Արամ Հարությունյանի, Վարդան Այվազյանի հետ կապված նույնպես նորություն չկա՞:

– Ոչ մի նորություն չունեմ, Լիսկայից էլ այնքան նորություն ունեմ, որ Ֆրանսիայում հանձնվել է ճամբար: Մի տղան էստեղ է, մնացածը՝ այնտեղ միասին են:

– Այսքան տարի անց ի՞նչ հույսեր կան դատարանից:

– Դատարանից հույսերն այն են, որ նոր կառույցը, որ ստեղծվում է, դրանից հետո դատախազը պետք է մտնի դատարան՝ բռնագանձում պահանջելու: Սա օրինական գործ է, և դատավորները չեն կարող այլ որոշում կայացնել, որովհետև բոլոր փաստերը կան:

Եթե չեմ սխալվում, դեռ 2018 թվականին էր, որ ես ասացի, որ դատական համակարգը պետք է փոխվի, որ կարողանանք առաջ գնալ: Ես ասել եմ, որ եթե դատական համակարգը չփոխվի, զարգացում չի լինի, ներդրումներ չեն լինի: Ես հիմա էլ եմ պնդում, որովհետև եթե դատավորները նախկինում X գումար պետք է վերցնեին, հիմա X+Y են վերցնում, որովհետև մտածում են, որ իրենք, միևնույն է, չեն լինելու, կարող է այս փոփոխությունների արդյունքում իրենք չմնան, հեռանան։ Դրա համար էլ իրենք իրենց առաջարկվող գումարները վերցնում են ավելի թանկ կաշառքով։

– Դուք դրա մասին լսե՞լ եք, կամ, օրինակ, Ձեզ առաջարկվե՞լ է կաշառք տալ, ինչո՞ւ եք այդքան վստահ:

– Դատական համակարգին այնքան լավ ծանոթ եմ։ Ես կարող եմ նաև ցուցակը տալ հայտնի կաշառակեր դատավորների անուններով:

– Իսկ իշխանության քայլերը ինչպե՞ս եք գնահատում, դատական բարեփոխումների գործընթացը որքանո՞վ է ուշացած։

– Ես կարծում էի, որ Սահմանադրական դատարանի հետ կապված փոփոխությունները պետք է շատ ավելի վաղուց անեին, ուշացրին։ Հիմա էլ ուշացնում են դատական համակարգի փոփոխությունները։ Ես կարծում եմ՝ այդ 240 դատավորների մեջ կան բարեխիղճ դատավորներ նույնպես։ Չի կարելի բոլորին նույն արշինով չափել։ Եվ ես նաև պատրաստ եմ, ցուցակ ունեմ հայտնի կաշառակերների։ Կարծում եմ՝ մի օր կհրապարակենք այդ ցուցակը միասին։ Երեք դատավորի վրա անգամ արդարադատության նախարարություն եմ բողոքել՝ Ալիկ Սուքոյան, Արթուր Մկրտչյան և Տարոն Նազարյան։ Ես բողոքել եմ արդարադատության նախարարությանը անօրինական վճիռներ կայացնելու համար, հիմա սպասում ենք, թե Վճռաբեկ դատարանը ինչ կանի: Ցավն այն է, որ երբ մի դատավորի համար բողոք ենք տանում արդարադատության նախարարություն, սպասում են, որ այդ դատավորի վճիռը երեք ատյանով անցնի, նոր արդարադատության նախարարությունը քննարկի այդ հարցը։ Ես կարծում եմ, որ օրենքի փոփոխություն նաև պետք է լինի, որ հենց առաջին ատյանից հետո, եթե կա որևէ բողոք, պետք է անմիջապես դատավորի վճիռը դնեն, նայեն, քննարկեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում