12:30  ,  29 օգոստոսի, 2018

«Բարնլիին» պարտվելու դեպքում Մոուրինյոն կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե անգլիական Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում մանչեսթերցիները պարտվեն «Բարնլիին», հաղորդում է Daily Mail-ը:

Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվել է Անգլիայի առաջնության մեկնարկային 3 տուրերից երկուսում եւ 3 միավորով 13-րդ տեղում է:

Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Ժամանակից շուտ նրանից բաժանվելու համար անգլիական ակումբը պետք է վճարի 13 միլիոն եվրո փոխհատուցում:

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ 54-ամյա մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2016 թվականից: Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում