Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց». ջազ-նվագախումբը շնորհավորել է Ազնավուրի 96-ամյակը  

«Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց». ջազ-նվագախումբը շնորհավորել է 
Ազնավուրի 96-ամյակը

 

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, մշտապես կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակում մեծարել են Ազնավուրին՝ խոսելով նրա նվաճումների, վերելքների և բարեգործական նախաձեռնությունների մասին: Այս տարի շանսոնյեն կտոներ ծննդյան 96-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը կատարել է Ազնավուրի «Je t'attends» երգը՝ շնորհավորելով մեծ երգահանին:

Նվագախումբը կատարումը զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հետևյալ գրառմամբ. «Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց»:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն: Մայիսի 22-ին նա կդառնար 96 տարեկան:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]