1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Այն զառանցանքի, ոչ թե միջազգային իրավունքի տիրույթում է. Վարդևանյանը՝ Ադրբեջանի հակընդդեմ հայցի մասին

Այն զառանցանքի, ոչ թե միջազգային իրավունքի տիրույթում է. Վարդևանյանը՝ 
Ադրբեջանի հակընդդեմ հայցի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վստահեցնում է, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցին հակընդդեմ նույն հիմքով հայց ներկայացնելու Ադրբեջանի մտադրությունը միջազգային իրավունքի տիրույթում չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդևանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

Նա հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ ելույթներից մեկում հստակ գնահատական է տվել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց՝ առ այն, որ նրանք միջազգային հանցագործներ են: «Այդ տրամաբանության մեջ ներկայացված գանգատը գտնում եմ, որ տրամաբանական է: Իհարկե, իրավական գործընթացը բազմաթիվ շերտեր ունի, բայց կարծում եմ, որ նույնիսկ կարելի էր ավելի շուտ էլ ներկայացնել»,- ասաց Վարդևանյանը:

Նա նշեց՝ տարածված հաղորդագրության բովանդակությունից պարզ է, որ այն հենց վերաբերում է 44-օրյա պատերազմին: Ըստ պատգամավորի՝ կարելի էր ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի դերակատարումն ընդգծել: «Պատերազմի ընթացքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից բազմիցս էր ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունն այդ միջազգային հանցագործություններին»,- ասաց Վարդևանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությանը, որում նշվում է, որ պատրաստվում են Հայաստանի դեմ Միջազգային դատարան նույն հիմքով հայց ներկայացնել, նա ասաց. «Կարծում եմ՝ այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում՝ առավել ևս միջազգային իրավունքի: Կարծես թե միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, թե որ կողմից, ավելի հստակ հենց Ադրբեջանի կողմից են կատարվել մի շարք միջազգային իրավունքի նորմերի խախտումներ. ուժի արգելման սկզբունքի խախտում, էլ չասենք ազգերի ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարման մասին, որը մինչև օրս շարունակվում է»:

Մյուս կողմից՝ Վարդևանյանի համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ պաշտոնատար անձինք իրենց դիրքորոշումները հայտնելիս նման կտրուկ գնահատականներ չեն տալիս: «Ինչո՞ւ նման կտրուկ գնահատականները չեն տրվում, որոնք հենց համարժեք են այսպիսի գանգատ ներկայացնելուն»,- ասաց նա:

Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ ՝ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]