Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 7 վիրավոր. Shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Տուժածների մի մասը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, մի մասը՝ Վաղարշապատի բժշկական կենտրոն, մյուս մասն էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ականատեսների խոսքով՝ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ նյութերն են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս