Ծալովի էկրանով Samsung Galaxy Z Flip-ի շնորհանդեսը` փետրվարի 11-ին

Ծալովի էկրանով Samsung Galaxy Z Flip-ի շնորհանդեսը` փետրվարի 11-ին

PanARMENIAN.Net - Համացանցում են հայտնվել ծալովի էկրանով Samsung Galaxy Z Flip նոր ճկուն սմարթֆոնի լուսանկարները, փոխանցում է Ixbt.com-ը:

Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից` ճկվող էկրանի ծալքը տեսանելի է: Samsung Galaxy Z Flip-ի էկրանի պաշտպանության համար հարավկորեական ընկերությունն օգտագործել է ուլտրաբարակ ապակի:

Սմարթֆոնի գինը մոտ 1500 եվրո է լինելու, նախատեսվում է, որ այն կներկայացվի փետրվարի 11-ին:

Samsung Galaxy Z Flip-y կունենա Super AMOLED դիսփլեյ՝ 6.7 դյույմ անկյունագծով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---