Thursday, 18 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը

Դատ Հայաստանում և լարվածության աճ Հայաստանի շուրջ

Նոր Նորքի դատարանում ծավալվող իրադարձություններն անշուշտ զբաղեցրել են հայաստանյան լրահոսն ու հանրային ուշադրությունը՝ իրենց հարակից էֆեկտներով, որոնց մի մասը էֆեկտ է չակերտավոր, բայց այդ ամենին զուգահեռ՝ Հայաստանի շուրջ ծավալվում են զարգացումներ, որոնք շոշափում են մեզ համար ընդհուպ կենսական շահեր և խնդիրներ: Մասնավորապես, դրանցից առանցքայիններից մեկը,  անշուշտ, Իրանի շուրջ զարգացումների նոր ալիքն է: ԱՄՆ-ը արդեն մի քանի օր է, ինչ առավել կոշտացնում է իր դիրքորոշումը, ընդհուպ ռազմական բռունցքի ցուցադրմամբ, ինչն զգալիորեն աննախադեպ է: Կհասնի՞ բանը ամերիկա-իրանյան ռազմական հակադրության և բախման, թե՞ Նահանգները մեծացնում է ճնշումը Իրանին բանակցության բերելու համար. Իր՝ Վաշինգտոնի պայմաններով բանակցության: Համենայն դեպս ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը կգա բանակցության: Իրանից հնչում են հակառակ հայտարարություններ, որ ԱՄՆ-ը չի կարող կոտրել Իրանին և սպառնալիքի դեպքում կստանա ուժգին հակահարված:

Այս ֆոնին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումը Պուտինի հետ Սոչիում: Մեկուկես ժամ տևած հանդիպման մանրամասներ բնականաբար հայտնի չեն, սակայն խիստ հատկանշական է, որ հանդիպմանը ռուսական կողմից ներկա է եղել նաև ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը: Իրանի խնդիրը ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգության խնդիր է, Թեհրանն այդ անվտանգության հավասարակշռող կարևորագույն գործոններից մեկն է, առավել ևս՝ Հայաստանի համար: Իրանի շուրջ զարգացումները դիտարկվում են առավելապես տնտեսական ասպեկտում՝ ինչ կկորցնի Հայաստանը ամերիկա-իրանյան հակադրության ուժգնացումից: Տնտեսական առումով կորուստը ոչ միայն շոշափելի կլինի, այլև արդեն իսկ կա, զգացվում է: Սա աքսիոմատիկ է, դժբախտաբար:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանի համար այստեղ առանցքայինն այն է, որ ռեգիոնում չկորի Իրանի ռազմա-քաղաքական կենսունակությունը՝ լինի դա Թեհրանի նկատմամբ անվերապահ գերակայության թե ուժգին բախման հետևանքով անկայունության տեսքով: Սա լրջագույն հարց է, որ Հայաստանի համար ունի հիմնարար նշանակություն: Այս համատեքստում էլ էական է Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցը և հանդիպումները այդ երկրի ղեկավարության, ընդհուպ՝ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ:

Այդ հանդիպումը հատկանշական էր ռազմա-քաղաքական խորքային բնույթի ազդակներով, որ Պեկինը հղեց Երևանին՝ շոշափելով ընդհուպ «հայկական հարցի» թեման, հայ ժողովրդի պատմության ընթացքում եղած ողբերգությունների կրկնություն թույլ չտալու համատեքստում: Երևանն անշուշտ չպետք է դիտարկի Թեհրանի և Պեկինի «փոխարինման» տարբերակ՝ որպես այդպիսին: Իրանը այդ տեսանկյունից գործնականում անփոխարինելի բալանսավորող գործոն է Հայաստանի համար, ինչպես որ Երևանն է Թեհրանի համար տարածաշրջանային անփոխարինելի գործընկեր մի շարք առումներով: Սակայն Իրանի և ԱՄՆ միջև հարաբերությունների կրիտիկական լարման հեռանկարի պարագայում Երևանի համար անկասկած ռազմավարական խնդիր է ապահովել ռեգիոնալ անվտանգության բալանսավորման հավելյալ գործոնների առկայությունը՝ ընդհանուր հավասարակշռության անկում թույլ չտալու համար: Ավելին՝ դա նույնիսկ կարող է շահեկան լինել նաև Թեհրանի համար՝ օժտելով լրացուցիչ ճկունությամբ, քանի որ Իրանն այդ համատեքստում նույնպես նախընտրելի կդիտի ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական համակարգի հավասարակշռության հարցում Պեկինի ներգրավման տարբերակը:

Դա, իհարկե, իրադարձությունների զարգացման ոչ վատթար, սակայն վատ տարբերակի դեպքում, որովհետև Հայաստանի համար նվազագույն անհրաժեշտ տարբերակը ամերիկա-իրանյան հարաբերության բախումնային զարգացման բացառումն է և ի վերջո Հայաստանի համար երկու կարևորագույն ուժային կենտրոնների միջև իրավիճակի երկխոսությամբ հանգուցալուծման մեկնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում