Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Լևոն Տեր-Պետրոսյանն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերում իր խոսքին՝ ի տարբերություն իրեն հաջորդած և նորօրյա առաջնորդների

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 75 տարեկան։ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը տարբեր ժամանակներում հակասական գնահատականների է արժանացել հասարակության, քաղաքագետների, քաղաքական գործիչների կողմից։

Սոցիալական ցանցերում այսօր շատերն են նրան շնորհավորում, բարեմաղթանքներ հղում, հրապարակում լուսանկարներ, հուշեր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումներից։

Որքանո՞վ հաջողվեց Հայաստանի առաջին նախագահին լուծել իր գործունեության ժամանակահատվածում երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները, որո՞նք էին նրա ակնառու նվաճումներն ու սխալները։ Այս հարցերն ուղղեցինք տարբեր քաղաքագետների, գործիչների, որոնք ճանաչել կամ ճանապարհ են անցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ոմանք ուղղակի հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ այդ մասին պետք է երկար խորհել, հանպատրաստից խոսք չեն ուզում ասել։

1990-95թթ․ ՀՀ Գերագույն խորհրդի և 1995-98թթ․ ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամենաբարեխիղճ, հասարակության նկատմամբ հարգալից վերաբերմունք կարելի է հանդիպել հենց Լևոն Տեր- Պետրոսյանի մասին Վիքիպեդիայի հոդվածում, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված թվերի, եզրակացությունների հետևում երևում է ոչ միայն մարդու, պետական գործչի ճակատագիրը, այլև մի ամբողջ սերնդի, ժամանակաշրջանի դիմագիծը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությունը հարկ է գնահատել իր բոլոր դրսևորումներում` որպես գիտնական, համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկը, Հանրապետության ընտրված նախագահ, կրկին քաղաքական հայտ ներկայացրած գործիչ։ Դա վերելքներով, մակընթացություններով ու տեղատվություններով լի մի քանի տասնամյակ ընդգրկող ընթացք է: Ու նաև` ժամանակաշրջանի պատմություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք ցաքուցրիվ, անփույթ խոսք, որը հիմա շատ է պատահում, չի ասում։ Նկատե՞լ ենք` նա միշտ պատրաստվել է խոսք ասելիս, չի խորշել իր առջև ունենալ նշումներով թերթիկ կամ ելույթի ամբողջական տեքստ: Կրկնում եմ` նա ամենայն պատասխանատվությամբ է վերաբերում իր խոսքին՝ ի տարբերություն նորօրյա առաջնորդների։ Նա չի հեղինակել որևէ զավեշտալի արտահայտություն, ծիծաղելի խոսք, որոնց համար ոչ միայն ինքը, այլև ամբողջ հասարակությունը կարող է ամաչել։ Դա ցույց է տալիս, որ նա խորքային առաջնորդ է։ Եվ պատճառը ոչ միայն նրա՝ գիտնականին հատուկ կուռ մտածելակերպն է: Ժամանակի կողմից իր առջև դրված խնդիրներն են պահանջել լուրջ պատասխաններ գտնել բազմակողմանի, խոր վերլուծություններում։ Մենք նման առաջնորդ չենք ունեցել: Նա իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից չգերազանցված առաջնորդ է»,- ասաց Արա Սահակյանը և ջերմագին բարեմաղթանքներ ուղղեց Լևոն Տեր-Պետրոսյանին` ցանկանալով նրան արևշատություն։

1993-97թթ․ ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, ևս շնորհավորելով Լևոն Տեր-Պետրոսյանին, մեզ հետ զրույցում նշեց, որ դրական է գնահատում ՀՀ առաջին նախագահի գործունեությունը։

«Կառավարության գործունեության մեջ կան և՛ դրական կողմեր, և՛ բացասական կողմեր։ Իհարկե, կառավարության ղեկավարը պատասխանատու է ամեն ինչի համար, բայց ճիշտ չի լինի բոլոր թերությունները վերագրել նրան։ Անկասկած, Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության մեջ դրական կողմն է գերակշռում, քանի որ դրանք ամենածանր մաքառման տարիներն էին։ Հետո դրանք կոչվեցին մութ ու ցուրտ տարիներ, բայց դրանք մաքառման, դիմակայման, պատերազմ հաղթելու տարիներ էին, որոնք առաջնորդում էր Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր թիմով։ Եվ դա իսկապես հաջողություն էր, որ մեզ ուղեկցեց մեր անկախության առաջին տարիներին, որ մենք կարողացանք տոկունություն հանդես բերել ու ժողովրդի հերոսության շնորհիվ դիմակայել այդ փորձություններին։ Ցանկությունները, որ ամեն ինչ կարելի էր ավելի լավ և շատ անել, միշտ էլ եղել են։ Դժվար է ասելը, թե որոնք էին իրագործելի, որոնք՝ ոչ։ Ընդհանուր առմամբ՝ ռեֆորմները բավականին արագ էին տեղի ունենում, ժամանակն էր սահմանափակ, և դրանք հաջողությամբ իրականացվեցին։ Հայաստանը Կովկասում առաջինն էր, որ կարողացավ ապահովել մակրոտնտեսական կայունությունը»,- նշեց Բարխուդարյանը։

Մեր դիտարկմանը, թե Հայաստանի առաջին նախագահի ընդդիմախոսները հաճախ են հիշատակում 1996 թվականի ՀՀ նախագահի ընտրությունները, որոնք, ըստ իրենց, անցել են կեղծիքներով, Լևոն Բարխուդարյանն արձագանքեց․ «Չի կարելի մեկ անձի մեղադրել, թե նա սխալ արեց։ Կար ընդհանուր գործունեություն՝ կառավարության, Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի, և շատ դժվար է նման հարցերի պատասխանելը։ Կարող եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ընդհանուր առմամբ հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները»։

«Տեր-Պետրոսյանին սիրողները և ատողները հավասարապես հավատացած են իրենց ճշմարտացիության մեջ: Դրանք համոզմունքներ են, որոնք «սպառնում» են հասնել դավանաբանական մակարդակի, ինչպես որ էր կալվինիստների, լյութերականների պայքարը միջնադարյան Եվրոպայում, հուգենոտների և հակահուգենոտների պայքարը Ֆրանսիայում: Վերանալով մարդկային դրական ու բացասական զգացումներից, մեկ փաստ չեմ կարող չարձանագրել: ՀՀ նորանկախ պատմության առաջին և վերջին 30 տարիների քաղաքական մտքի նշաձողը սահմանել է Տեր-Պետրոսյանը: Ուրիշ ոչ ոք, այդ մտքի նշաձողին դույզն-ինչ չի մոտեցել: Պետության համար առանցքային և շրջադարձային փուլերում, բոլորը վերադառնում են թիվ մեկ հեղինակի սահմանած նշաձողին կամ սպասում նրա խոսքին: Եվ այստեղ նորից առաջ է գալիս այն հակադրությունը՝ սիրողների և ատողների հավերժ պայքարը, մեկնաբանությունը յուրովի՝ ըստ պատեհության և հաճոյության:

Լևոնը և նրա ժամանակը դեռ կգնահատվեն, երբ հուզականությունն իր տեղը կզիջի բանականությանը, կեղծիքը՝ պատմական փաստին, բամբասանքը՝ ողջախոհ քննարկմանը: Եվ պարտադիր չէ, որ այդ գնահատականը լինի միայն դրական:

Այսպես է եղել իրերի ուղին դեռ այն ժամանակներից, երբ արևն սկսեց դուրս գալ արևելքից ու մայր մտնել արևմուտքում: Տիեզերքը գեղեցիկ է իր հակասությունների մեջ, ամբողջական՝ բախումներում:

Ի՞նչ կուզեր նախագահն իր ծննդյան օրով: Ենթադրում եմ, որ միայն խաղաղություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում