Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Վանեցյանը չեկիստական դպրոց է անցել. նրա հարցազրույցն էլ ԿԳԲ-ական շանտաժի շրջանակներում տեղավորվող մի բան է

«Վանեցյանի հարցազրույցը ԿԳԲ-ական շանտաժի շրջանակներում տեղավորվող մի բան է։ Թող փորձի։ Իսկ եթե նա հիմա խոսում է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչու նա դա չի ներկայացրել իր պաշտոնում գտնվելու ժամանակ։ Ու եթե ինչպես հայտարարում է՝ ինքը ծառայել է պետությանը և վտանգների մասին լռել է, նշանակում է՝ ինքը անգործություն է ցուցաբերել անվտանգության սպառնալիքների հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցին։

Հիշեցնենք, Վանեցյանը, ֆուտբոլային թեմաներից զատ, անդրադարձել էր նաև որոշ քաղաքական հարցերի։ Նշել, որ հանրությունը մոլորության մեջ է, իսկ Հայաստանում Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ է պարունակում:

Արթուր Սաքունցի խոսքերով՝ այս հարցազրույցից հետո էլ ավելի օրախնդիր է դառնում պետությունը զավթելու փաստին քաղաքական գնահատական տալուց, որովհետև պետությունը չէր կարող զավթվել մի խումբ մարդկանց կողմից։ Այդ մի խումբ մարդիկ պետությունը զավթելու համար օգտագործել են գործիքներ, ինստիտուտներ՝ դատարանները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական մարմինները։ «Դատաիրավական ողջ համակարգը, որպես պետության ձեռքին գտնվող ուժային գործիքներ, դրանով իրենց իշխանությունը պարտադրել են քաղաքացիներին, նրանց միջոցով հաստատել են իրենց իրավասությունը հանրային ռեսուրսների, պետական բյուջեի նկատմամբ և այն ծառայեցրել իրենց անձնական շահերին։ Այս կոնտեքստում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն, պետության զավթման ժամանակ ԱԱԾ-ում աշխատած և արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից գեներալի կոչում ստացած անձնավորությունը որակում Բաց հասարակության հիմնադրամը և հիմնադրամի հետ համագործակցող կազմակերպություններին որպես վտանգ անվտանգության տեսանկյունից։ Անվտանգության իր ընկալման հիմքում ընկած է ավտորիտար կառավարման, պետությունը զավթածների անվտանգության ընկալումը։ ԲՀՀ-ին հակոտնյա է բռնապետական մտածելակերպը, կառավարումը։ Բաց հասարակության հիմնադրամը հենց բաց հասարակության ձևավորման ջատագով է, ժողովրդավարական ազատությունների իրացման ջատագովն է։ Այդ կարույցի համար չեն կարող ընդունելի համարվել տոտալիտար կառավարվող երկրներում առկա բարքերը։ Իսկ Վանեցյանն իր այդ հայտարարությունով խոստովանում է, որ մնացել է որպես տոտալիտար մշակույթի կրող»,- ասաց իրավապաշտպանը։

Ի դեպ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս համարում է, որ Արթուր Վանեցյանը մնացել է որպես նախկին ռեժիմի, բարքերի կրող։ «Զարմանալ պետք չի։ Վանեցյանի այդ պատասխանում անակնկալ ոչինչ չկա։ Բոլոր չեկիստ-НКВД-շնիկ – КГБ-շնիկներն էլ այդ հիմնադրամները, որ երկրում էլ, որ լինի՝ Բելառուս, Ռուսաստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան և այլն, իրենց համար վտանգավոր են համարում։ Վտանգավոր են համարում, որովհետեւ Սորոսը և Սորոսի հիմնադրամները արդեն քանի տարի է՝ աշխատում են, որ աշխարհը ավելի բաց դառնա, որ հասարակությունները ավելի ազատ լինեն, իսկ չեկիստի, НКВД-շնիկի, КГБ-շնիկի համար ավելի վտանգավոր բան լինել չի կարող։ Չի կարող, որովհետեւ նրանք եղել են, կան ու կլինեն, իրենց դրության տեր կզգան միայն փակ ու ոչ ժողովրդավար իրականության պայմաններում։ Իսկ տոտալիտար իրականության մեջ, դիկտատուրայի պայմաններում նրանք իրենց տարերքի մեջ են, այստեղ նրանք ծաղկում են, այստեղ նրանք պահանջված են։

Վանեցյանները հենց այդ դպրոցն են անցել, այդ չեկիստական դպրոցում են կրթվել, այնտեղ են աշխարհի, պետությունների ու մարդու մասին պատկերացումներ ստացել։ Նրանք չեն փոխվելու։

Զարմանալի է միայն ու տխուր, որ լեգիտիմ իշխանությունը և լեգիտիմ իշխանավորը նրանց կարիքը զգում է, նրանց վրա հենվում է, նրանցով իր հաշվարկներն է անում։ Սխալ ճանապարհ է։ Ապացուցված է։ Վանեցյանի օրինակը ևս մեկ ապացույց՝ որ այդպես չի կարելի»,- գրել էր Վարդան Հարությունյանը։

Անդրադառնալով հարցին, թե, ընդհանուր առմամբ, ինչ մեսիջ էր պարունակում Արթուր Վանեցյանի հարցազրույցը, արդյոք դա սպառնալիք էր այսօրվա իշխանություններին, որ եթե իր նկատմամբ քրգործ հարուցեն, կամ կալանավորեն, ապա ինքը կխոսի, Սաքունցը նկատեց. «Իհարկե, եթե կան որոշակի տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել նոր իշխանությունների ներկայացուցիչների կողմից իշխանության չարաշահման դեպքեր, այդ տեղեկությունները պետք է հրապարակել, բայց այս իշխանություններն ավելի բաց են և հանդես չեն գալիս յուրայիններին պաշտպանելու մոլուցքով։ Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչ է ասելու նա, ինչի մասին է պատրաստվում խոսել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում