Ուշադրության կենտրոնում
Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել

Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել

11:01 AMT  07:01 GMT
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել և հավելել, որ դա կարևոր է։ Նա այդ մասին ասել է ապրիլի 23-ի իր ելույթում։ Նա ասել է, որ սահմանազատումը Տավուշի հատվածից սկսելու առաջարկը եղել է ադրբեջանական կողմից։ «Մենք ասացինք հայկական կողմին, որ եթե նրանք իրոք ցանկանում են ցուցադրել առաջ շարժվելու իրենց պատրաստակամությունը, ապա պետք է դա անեն, քանի որ դրանք բնակեցված գյուղեր են եղել, ոչ թե ինչ–որ բլուրներ։ Տեսնենք՝ ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Երկու կողմն էլ հասկանում են այս հարցի զգայունությունը և, միևնույն ժամանակ, միջազգային իրավունքին հետևելու անհրաժեշտությունը։ Կարծում եմ՝ եթե հետագա փուլերում նույն մոտեցումը կիրառվի, մենք կկարողանանք ավելի արագ առաջ շարժվել», - ասել է Ալիևը, հայտնում է APA-ն։ Նա նաև ասել է, թե սահմանազատման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կառուցողական են։ «Այն, ինչ երևում է, աշխատանքի մի մասն է միայն։ Դա արդյունքն է, որը հիմնված կանոնավոր շփումների և դրական դինամիկայի վրա։ Ուստի մենք պետք է համերաշխություն դրսևորենք այդ հարցում և առաջ շարժվենք,–ասել է Ալիևը։ Նա նաև ասել է, որ սահմանին հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմերի համար՝ խոսքը ճանապարհների, երբեմն անվտանգության խնդիրների ու միմյանց տարածքի խորության տեսանելիության մասին է։ «Ուստի, հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Մենք չպետք է մեկ գիծ բռնենք ու կույր կատվի նման հետևենք դրան։ Ոչ, մենք հիմք ենք ընդունում այս սահմանագիծը, բայց պետք է խելամիտ լինենք և պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ և հարմար երկու կողմերի համար», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում
Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա
Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել
Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից
---