Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Նախկին դատախազը հիվանդ զինակոչիկներին տարկետում է տրամադրել աստղաբաշխական փողերով

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Համբարձումյանի ու մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Համբարձումյանը, նախկինում աշխատելով զինվորական դատախազությունում որպես դատախազ, ունենալով զորակոչի կազմակերպման բնագավառի մասնագիտական գիտելիքներ, 2015 թվականի մարտ ամսին իրեն դիմած ծանոթից՝ Սերգեյ Հակոբյանից տեղեկանալով, որ զորակոչային տարիքի հասած նրա որդին առողջական խնդիրներ ունի, որոնց հիմքով հայրն ուզում է, որ որդուն տարկետում տրամադրվի, կամ նա ազատվի զինվորական ծառայությունից, պահանջել և ուսումնասիրել է զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Արմեն Համբարձումյանը Սերգեյ Հակոբյանին դրդել է որպես կաշառք տալ 2 միլիոն 826 հազար 780 դրամին համարժեք 6 հազար դոլար, որպեսզի ինքը այդ գումարը որպես կաշառք հանձնի համապատասխան պաշտոնատար անձանց, և վերջիններս իրենց լիազորությունների շրջանակներում Հակոբյանի որդու օգտին գործողություններ կատարեն:

Մեղադրանք էր առաջադրված նաև որդուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու նպատակով Արմեն Համբարձումյանին 6 հազար դոլար հանձնած Սերգեյ Հակոբյանին:

Այս գործով ամբաստանյալները չորսն էին:

Նվարդ Գևորգյանը առողջական խնդիրներ ունենալու հիմքով իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հարցը որևէ եղանակով լուծելու նպատակով դիմել է իր հարևան Մուշեղ Սարգսյանին, ումից 2017 թվականի փետրվարին տեղեկացել է, որ նրա ազգականն առաջարկել է 2017 թվականի գարնանային զորակոչի ընթացքում որդուն 3 տարով տարկետում տրամադրելու հարցը կարգավորել համապատասխան պաշտոնատար անձանց 15 հազար դոլար կաշառք տալու եղանակով:

Ամբաստանյալի աթոռին էին նաև Նվարդ Գևորգյանն ու կաշառք տալուն միջնորդ հանդիսացած հարևանը՝ Մուշեղ Սարգսյանը:

Գործի դատաքննության ընթացքում դատարանը Մուշեղ Սարգսյանի մասով Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Սարգսյանի քրեական հետապնդումը:

Արմեն Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Նվարդ Գևորգյանին և Սերգեյ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արմեն Համբարձումյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատարանում, դատական ակտի համաձայն՝ տվել է ըստ էության՝ խոստովանական ցուցմունքներ, որ 2015 թվականի մարտին իր մոտ է գնացել Սերգեյ Հակոբյանը, ներկայացրել է որդու առողջական խնդիրները՝ ասելով, թե որդին հիվանդության պատճառով ենթակա չէ զորակոչի, բայց ինքը մտավախություն ունի, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները կարող են անտեսել որդու հիվանդությունը:

Սերգեյ Հակոբյանն առաջարկել է 6 հազար դոլար տալ , որպեսզի ինքը ինչ-որ ձևով «ներազդի» հանձնաժողովի անդամների վրա, ու նրա որդուն տրվի 3 տարի տարկետում:

Ինքը ժամանակ է խնդրել, որ կարողանա մասնագետի հետ խորհրդակցել: Մասնագետն ասել է, թե տղայի հիվանդությունը «թերապևտիկ է», տվյալ գանգատներով նրան կարող է տրվել 6 ամիս կամ 1 տարի տարկետում, բայց ոչ՝ միանգամից 3 տարի: Տղայի հոր առաջարկած գումարով հնարավոր էր մի քանի անգամ վեց ամսով կամ մեկ տարով տարկետում տրամադրել, որից հետո նա կհաշվառվեր պահեստազորում ու կստանար զինգրքույկ: Ինքը զանգել է Սերգեյին ու հայտնել է մասնագետի ասածը: Սերգեյ Հակոբյանը մեկ-երկու օր անց զինդատախազության մոտ իրեն է տվել խոստացած գումարը:

Արմեն Համբարձումյանն ընդունել է, որ գումարը վերցրել է, օգնել է Սերգեյ Հակոբյանին, քանի որ առանց իր օգնության տղան երեք անգամ տարկետում չէր ստանա: Բայց գումարն իրեն առաջարկել է Սերգեյը, ինքն այդ գումարը փոխանցել է համապատասխան անձի, ում միջոցով պետք է իրականացվեր Սերգեյի խնդրանքը:

Երկրորդ դրվագի վերաբերյալ Արմեն Համբարձումյանը հայտնել է, թե 2017 թվականի հունվար-փետրվարին իր հետ հանդիպել է ազգականը՝ Մուշեղ Սարգսյանը: Նա ասել է, թե հարևանը ցանկանում է գումարի միջոցով որդուն բանակից ազատել, քանի որ տղան առողջական խնդիրներ ունի և սովորում է արտերկրում:

Ինքը համաձայնել է օգնել՝ ասելով՝ եթե տղայի ծնողներն ի վիճակի են, ապա հարցի կարգավորումը կարժենա 15 հազար դոլար: Նույնիսկ եթե չկարողանան գումարն ամբողջությամբ տալ, կարող են մի մասը տալ, մնացածը կտան հետագայում: Մուշեղն ասել է, թե տղայի ծնողները համաձայն են: Գումարն իրեն է փոխանցվել երկու մասից:

Ըստ Արմեն Համբարձումյանի՝ ինքն ի սկզբանե խարդախության դիտավորություն չի ունեցել: Մուշեղը ներկայացրել է տղայի բժշկական փաստաթղթերը ու ասել է, թե բժիշկը կարծիք է հայտնել, որ փաստաթղթերը նորմալ վիճակում չեն: Մուշեղն ասել է՝ եթե այդ փաստաթղթերով տղային ազատել չհաջողվի, ապա սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ փաստաթղթերով կանեն գործը:

Սրտի հետ կապված խնդիրների վերաբերյալ փաստաթղթեր են ներկայացվել, ինքը դրանք ցույց է տվել մասնագետին: 15 հազար դոլարից ինքը միջնորդական «առաքելության համար» Մուշեղին է տվել 1200 դոլար: Բայց այս դրվագով ոչինչ չի հաջողվել անել, քանի որ իրեն ձերբակալել են:

Արմեն Համբարձումյանը կտրականապես ժխտել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը: Նա պնդել է, թե կաշառք տալու նախաձեռնությունն ու առաջարկությունը եղել են Սերգեյ Հակոբյանի կողմից, ինքը Սերգեյին չի դրդել կաշառք տալ: Սերգեյը, իմանալով, որ որդին առողջական խնդիր ունի, չհավատալով ու չվստահելով ինչպես զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ բժիշկներին, իր պատրաստակամությունն է հայտնել այնպես անել, որ որդուն զորակոչելը հետաձգվի: Նա ինքն է առաջարկել 6 հազար դոլար կաշառքը:

Նվարդ Գևորգյանն ու Սերգեյ Հակոբյանն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, հրաժարվել են դատարանում ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:

Նվարդ Գևորգյանը նախաքննական ցուցմունքներում հայտնել էր, թե ավագ որդին, որ ուսանելու համար մեկնել է արտերկիր, հասել էր զորակոչային տարիքի, բայց նա առողջական որոշակի խնդիրներ ուներ: Իրենց հարևան Մուշեղը, իմանալով, որ որդին առողջական խնդիր ունի, 2015 թվականի սկզբից հետաքրքրվել է նրա վիճակով, հարցրել է՝ եթե տղան առողջական խնդիր ունի, ինչո՞ւ պարտադիր զինծառայությունից չեք ազատում:

Երբ նախազորակոչային բժշկական հետազոտության ժամանակ իր որդու առողջական վիճակի վերաբերյալ իրենց հետ կոպիտ են խոսել, ինքն ընկճվել է: Մուշեղը, իմանալով այդ մասին, ասել է՝ դու ի՞նչ մայր ես, որ էրեխու հարցը չես լուծում: Էրեխու բժշկական թղթերը բերեք տեսնեմ, ամեն արժեցող-չարժեցողի հարմար հարց ենք լուծել, հիմա մեր հարևանի համար չե՞նք լուծելու…

Ըստ Նվարդ Գևորգյանի՝ 2017 թվականի հունվարի վերջին ինքը Մուշեղին ցույց է տվել որդու առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Նա վերցրել է դրանք ու ասել է, թե ինչ-որ մեկին ցույց կտա: Նվարդը նշել է՝ Մուշեղը տողատակին ինչ-որ բաներ էր հասկացնում… Ի վերջո՝ նա Նվարդին հարցրել է՝ համաձա՞յն է, որ որդու՝ ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հարցը լուծելու խնդրով ինքը հետաքրքրվի: Նվարդը համաձայնություն է տվել: Մուշեղն ասել է, թե պետք է գումարի չափը ճշտի: Նվարդը, առանց գումարի չափը ճշտելու, միանգամից տվել է համաձայնությունը:

Մուշեղը հայտնել է, թե հետաքրքրվել է, ու ծանոթն ասել է, որ այդ գործը կարվի 15 հազար դոլարով, ընդ որում՝ 7500 դոլարը պետք է տրվեր սկզբում, 7500 դոլարը՝ հետագայում: Երբ Նվարդը գումարի մեծությունից դժգոհել է, Մուշեղը ակնարկել է, թե տղային պետք է հետազոտեն արտերկրի կլինիկաներից մեկում, հետո Հայաստանում այդ հետազոտությունների հիման վրա ազատելու են զինծառայությունից:

Նվարդը նշել է՝ քանի որ տղան խելացի, ուշիմ երիտասարդ է, ինքն ուզում էր, որ նա ուսումը շարունակի, այդ պատճառով համաձայնել է, որ հարցը լուծվի գումարի նշված չափով: Քանի որ ինքը այդքան գումար չուներ, դիմել է Ռուսաստանում ապրող նախկին ամուսնուն, բացատրել է իրավիճակը, ամուսինը համաձայնել է գումար տրամադրել, որ որդին ազատվի զինծառայությունից:

2017 թվականի փետրվարին Մուշեղը Նվարդի որդու առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը ցույց է տվել «ում պետք է», վերջինս էլ թղթերը նայել ու ասել է, թե գումարով հնարավոր է 3 տարով տարկետում տալ, հետո էլ մտածել լրիվ ազատելու ուղղությամբ:

Տվյալ մարդու մասին Մուշեղը Նվարդին ասել է, թե նա «շատ լուրջ մարդ է»: Նվարդը, նախկին ամուսնու հետ խոսելուց հետո, տվել է համաձայնությունը:

Սերգեյ Հակոբյանը նախաքննական ցուցմունքում նշել էր, թե որդին առողջական խնդիր ուներ, ինքը չէր ցանկանում, որ նա պարտադիր զինվորական ծառայության մեկնի: Մոտ յոթ տարի առաջ սեղանի շուրջ ծանոթացել էր Արմեն Համբարձումյանի հետ, գիտեր, որ նա պաշտոն ունի զինվորական դատախազությունում:

Ինքը չէր վստահում զինվորական կոմիսարիատներին, չէր հավատում, որ նրանք արդարացի կերպով կվարվեն առողջական խնդիր ունեցող որդու հետ: Որդին անցել էր հանձնաժողովային բուժհետազոտություն, իրենք սպասում էին որոշմանը, բայց ինքը, մինչև որոշման մասին իմանալը, հիշելով, որ ծանոթ ունի զինդատախազությունում, գնացել է նրա՝ Արմեն Համբարձումյանի մոտ: Հանդիպել են զինդատախազության մոտ՝ դրսում:

Ինքն իր նախաձեռնությամբ Արմեն Համբարձումյանին ասել է, թե պատրաստակամ է որևէ կերպ այնպես անել, որ որդուն գոնե զինծառայությունից տարկետում տրամադրվի: Արմեն Համբարձումյանն ասել է, թե կհետաքրքրվի՝ ինչ է հնարավոր անել:

Մոտ մեկ շաբաթ անց նորից են հանդիպել, Արմեն Համբարձումյանն ասել է, թե տվյալ հարցը հնարավոր է լուծել 6 հազար դոլարով: Ինքը տվել է համաձայնությունը: Մի քանի օր անց հանդիպել է Արմեն Համբարձումյանին ու հանձնել է վեց հազար դոլար: Չի հետաքրքրվել՝ նա այդ գումարն ո՞ւմ պիտի փոխանցի: Բայց երբ որդուն սկզբում՝ մեկ տարով, ապա՝ երկու անգամ հինգական ամսով տարկետում է տրվել, Սերգեյ Հակոբյանը մտածել է, թե Արմեն Համբարձումյանն է խոստումը կատարել: Նա Արմեն Համբարձումյանին հարցրել է՝ ինչո՞ւ չեն միանգամից երեք տարով տարկետում տրամադրել, այլ՝ մեկ տարով, հետո՝ հինգական ամսով: Արմեն Համբարձումյանն ասել է, թե ուշադրության կենտրոնում կպահի, որ տղային տարկետումը տրվի:

Սերգեյ Հակոբյանն իր ցուցմունքում նշել էր. «Եթե անգամ պարզվի, որ Արմեն Համբարձումյանը ինձ խաբել է, ես նրա դեմ բողոք չունեմ, տվածս գումարը հետ չեմ պահանջում, ինձ համար կարևորն այն է, որ որդուս տարկետում է տրվել…»:

Սերգեյ Հակոբյանը դատարանում անպատասխան թողեց մի շարք հարցեր, այդ թվում՝ հետևյալ հարցը. «Ինչո՞ւ զինկոմիսարիատներին չէիք վստահում, իսկ Արմեն Համբարձումյանին վստահում էիք, դա կապվա՞ծ էր զինդատախազությունում նրա զբաղեցրած պաշտոնի հետ…»:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել է, որ գործի քննությամբ չի ապացուցվել Արմեն Համբարձումյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն դրդելու փորձ կատարելու մեղադրանքը: Բացի Սերգեյ Հակոբյանի հակասական ցուցմունքներից, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել այն մասին, թե ով է նախաձեռնել կաշառք տալը՝ «կարծեցյալ միջնո՞րդը», թե՞ կաշառք տվողը: Բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել այն մասին, որ Արմեն Համբարձումյանը համոզելու, խոստում տալու կամ այլ եղանակով դրդել է Սերգեյ Հակոբյանին կաշառք տալ: Սերգեյ Հակոբյանը բազմիցս նշել է, թե ինքն է նախաձեռնություն ցուցաբերել, ճշտել Արմեն Համբարձումյանի աշխատանքի վայրը, գնացել նրա մոտ, խնդրել է օգնել…

Դատարանը փաստել է, որ Արմեն Համբարձումյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարումը հավաստող բավարար ապացույցներ չկան, իսկ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի:

Դատարանն ապացուցված է համարել Արմեն Համբարձումյանի մեղավորությունը խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, Նվարդ Գևորգյանի և Սերգեյ Հակոբյանի մեղավորությունը՝ կաշառք տալու համար:

Դատարանը ճանաչել ու հռչակել է Արմեն Համբարձումյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Արմեն Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի ազատազրկման և տուգանքի՝ 800 հազար դրամի չափով: Արմեն Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է պատժի կրումից: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Նվարդ Գևորգյանն ու Սերգեյ Հակոբյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման, Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ նրանք ազատվել են պատժի կրումից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ խնդրելով Արմեն Համբարձումյանին արդարացնելու մասով բեկանել դատավճիռը, այդ մասով ևս կայացնել մեղադրական դատական ակտ՝ Արմեն Համբարձումյանին մեղավոր ճանաչելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում