Դավթյան․ Հետևողականորեն բացահայտելու ենք քրենթամշակույթին հարող անձանց

Դավթյան․ Հետևողականորեն բացահայտելու ենք քրենթամշակույթին հարող անձանց

PanARMENIAN.Net - Քրեական ենթամշակույթի առկայությունն ակնհայտ բացասական ազդեցություն է ունենում՝ լուրջ խնդիրներ ստեղծելով հանցագործությունների բացահայտման գործում, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` Ազգային ժողովում ներկայացնելով դատախազության գործունեության մասին 2019-ի հաղորդումը։

Դավթյանը նշել է, որ քրեական ենթամշակույթին հարող անձանց բացահայտման հարցում խիստ և հետևողական են լինելու:

Նրա խոսքով՝ հանցավոր ենթամշակույթին առնչվող դրսևորումները քրեականացնելուն հակառակ կարծիք լինել չի կարող և այն ունենալու է «գաղափարական ազդեցություն և անգնհատելի արժեք»:

«Քրեական ենթամշակույթին առնչվող դեպքերը, այսպես ասած, «փնջային» դրսևորում են ունենում: Մենք ունենք հարուցված 5 քրեական գործ՝ այդ հանցակազմի շրջանակում, որտեղ ևս կունենանք արդյունքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ 10 հոգու «փջային» սխեմայով մի գործ բացահայտելու համար իրենցից լայնածավալ ջանքեր և երկու ամիս ժամկետ են պահանջվել:

2020-ի հունվարին ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է քրենթամշակույթ կրողների մասին օրենքը։ Կառավարության հեղինակած օրենքով՝ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն 7-10 տարի ժամկետով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---