1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մունդիալ-2022. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Շվեյցարիային և քառորդ եզրափակիչում է

Մունդիալ-2022. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Շվեյցարիային և քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին խաղում Պորտուգալիայի ազգային ընտրանին մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերը հավասարապես փոխանակվում էին գրոհներով, սակայն ավելի հաջողակ գտնվեցին պորտուգալացիները։ 17-րդ րոպեին սուր անկյունից կատարած հրաշալի հարվածով հաշիվը բացեց Գոնսալո Ռամուշը: Խաղի 33-րդ րոպեին Պորտուգալիան օգտագործեց նաև ստանդարտ դիրքը և կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Պեպեն:

Շվեյցարիան մրցակցին ոչինչ չէր կարողանում առաջարկել: Առաջին կեսն ավարտվեց պորտուգալացիների առավելությամբ՝ 2-0 հաշվով, իսկ

երկրորդ կեսի մեկնարկում նրանք բաց չթողեցին հաշիվը եռապատկելու հնարավորությունը: Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամուշը:

Պորտուգալիան քարը քարին չթողեց Շվեյցարիայի պաշտպանությունից և շատ արագ խփեց նաև 4-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրուն: Շվեյցարիան հեղինակության գնդակը խփեց անկյունայինի խաղարկումից հետո: Գոլն իր ակտիվում գրանցեց Մանուել Ականջին:

Սակայն պորտուգալացիները շատ արագ փշրեցին շվեյցարացիների փոքրիկ հույսն անգամ․  Գոնսալո Ռամուշը բաց չթողեց իր հնարավորությունը 67-րդ րոպեին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:  Գոնսալու Ռամուշը դարձավ Մունդիալ-2022-ում հեթ-տրիկ ձևակերպած առաջին ֆուտբոլիստը։

Հանդիպման ավելացված ժամանակում էլ իր թիմի 6-րդ գոլը խփեց Ռաֆաել Լեաուն:

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկված չէր թիմի մեկնարկային կազմում և փոխարինման մտավ 73-րդ րոպեին։ Նա նաև գոլի հեղինակ դարձավ, սակայն գոլը չարձանագրվեց, քանի որ պորտուգալացի հարձակվողը խաղից դուրս վիճակում էր։

Պորտուգալիա-Շվեյցարիա` 6:1:

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան կխաղա Մարոկկոյի դեմ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]