Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

«Սասնա ծռեր»-ի գործողությունն ապստամբություն չէր, դա քաղաքական մի մեծ պրոյեկտի հերթական քայլերից մեկն էր

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանը:

-Պարոն Բադալյան, ընտրություններից հետո անդորր իրավիճակը քաղաքական կյանքում հնարավո՞ր է փոխվի: Քաղաքական ո՞ր ուժն այսօր կարող է երկրում իրավիճակ փոխել: Արդյո՞ք որևէ քաղաքական ուժի մոտ տեսնո՞ւմ եք նման օրակարգ, թե՞ ոչ:

-Դուք ճիշտ եք նկատում, որ Հայաստանում քաղաքական կյանքն ընտրություններից հետո վերջնականապես մահացավ, ինչը նաև հասարակության ախտորոշումն էր, որը վերածվել է ամորֆ և ապատիկ զանգվածի: Ինչ վերաբերում է՝ արդյոք կարող է լինել մի հարց, որ կարող է մոբիլիզացնել մեր հասարակությանը, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, այս պահի դրությամբ, դեռևս, չի երևում այն հարցը, որ կարող է ոտքի կանգնեցնել հասարակությանը, բայց դա չի նշանակում, որ այդպիսի հարցեր չկան: Ուղղակի քաղաքական ուժերը՝ թե՛ իշխող քաղաքական ուժը և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը երկիրը զրկել են նորարարություն մտցնելուց: Եվ իրենց այս անգործությամբ, բնականաբար, նպաստում են վիճակի բարդացմանը: Այսօր չկա այնպիսի հարց, որ բարձրացնես, և վաղը լիքը ժողովուրդ դուրս գա հրապարակ հենց նաև այն պատճառով, որ շատ ուժեղ է արտագաղթը, շատ ուժեղ է ապատիան և մեկ հարցով և մեկ գործողությամբ չես կարող ժողովրդին ոտքի հանել: Իհարկե կան հարցեր, որ ընդդիմադիրները պետք է փորձեն բարձրացնել, որոնք կարող են որոշ սոցիալական խմբերի արթնացնել: Միակ հարցն արտաքին քաղաքական կողմնորոշման միջոցառումների իրականացումն է, ուրիշ հարց չկա, այս պահի դրությամբ չի կարող ժողովրդին ոտքի հանել:

-Այս օրերին ընթանում են «Սասնա ծռեր»-ի դատավարությունները, որտեղ նրանք կոչեր են անում զենք վերցնելու և ապստամբելու, դատարանի շենքը շրջափակելու և իրենց ազատելու: Տեսակետ կա, որ նման հայտարարություններից իշխանությունը շահում է: Արդյոք համաձա՞յն եք:

-Չէի ասի, որ դրանից իշխանությունը շահում է կամ տուժում, պարզապես դա չի կարող օրակարգ դառնալ այն պարզ պատճառով, որ դա հասարակությանը հուզող միակ հարցը չէ: Հասարակությանը հուզող թիվ մեկ հարցն այսօր սոցիալ-տնտեսական վատ վիճակն է և ապագա չտեսնելու խնդիրը: Այսինքն՝ մարդիկ ապագա չեն տեսնում, դրան գումարած սոցիալ-տնտեսական վատ վիճակը, դրան գումարած արդարադատության փաստացի գոյություն չունենալը: «Սասնա ծռեր»-ի գործողությունն ապստամբություն չէր, ինչպես նշում էին լրատվական դաշտում, դա քաղաքական մի մեծ պրոյեկտի հերթական քայլերից մեկն էր, որն ապագա չունեցավ: Դա ընդամենը քաղաքական պրոյեկտ էր, ոչ ավելին: Դա գունավոր հեղափոխություն չէր, դա ապստամբության փորձ չէր, ընդամենը քաղաքական պրոյկետ էր, որը կարող էր զարգանալ, եթե ԱՄՆ-ում այլ նախագահի թեկնածու ընտրվեր: Թրամփն ընտրվեց նախագահ, և Հայաստանի զարգացումները չընթացան այն ճանապարհով, ինչ-որ պետք է ընթանային, գունավոր հեղափոխության մեթոդոլոգիան առժամանակ սառեցվեց, իսկ մենք դրա նախանշանները տեսնում էինք Բաղրամյան պողոտայի փակման առաջին մեկ-երկու օրերին, որը քաղաքական պրոյեկտ էր, դրան հաջորդեց «Սասնա ծռեր»-ի գործողությունները, որը նույնպես քաղաքական պրոյկետ էր: Այսինքն՝ մի քանի քաղաքական պրոյեկտներով հասունացել էր որոշակի իրավիճակ Հայաստանում, որը պետք է բերեր իշխանափոխության իրականացման:

Անցած տարի նոյեմբերին, երբ Միացյալ Նահանգներում Թրամփն ընտրվեց, տեսակետ էր հնչեցվում, որ նա կփոխի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, ինչպես ինքն էր իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում՝ չի միջամտի այլ երկրների գործերին և ուժային մեթոդներով իշխանափոխություն չի իրականացնի: Սակայն այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ ԱՄՆ քաղաքական համակարգը կարողացավ պարտադրել Թրամփին վերանայելու իր նախընտրական շրջանի շատ խոստումներ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դրա համար կարող ենք ասել, որ, այո՛, Հայաստանում առժամանակ իշխանափոխության հարցն Արևմուտքի կողմից մի կողմ դրվեց, ավելին՝ Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ կա որոշակի անտարբերություն, բայց գարնանն արդեն սկսեցին նկատվել այն միտումները, որ Արևմուտքն այդքան էլ չի հրաժարվել Հայաստանից և գնալով Հայաստանում իշխանափոխության գործընթացի մեջ ինքն իր ծրագրերն առաջ է տանելու: Եվ վաղ թե ուշ, Հայաստանը վերցնելու է իր վերահսկողության տակ, սա ընդամենը ժամանակի հարց է և դա տեսանելի է:

-Հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունից խոսեց նաև Սերժ Սարգսյանը: Իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ Ռուսաստանի որոշումների հետ կապված կոշտ դիրքորոշում են հայտնում: Հնարավո՞ր է իշխանության մոտ կողմնորոշումների փոփոխություն:

-Գլխավոր իշխանավորն այնքան ուժեղ է վերահսկվում Ռուսաստանի կողմից, որ չի գնա նման քայլերի: Բայց մի մոռացեք, որ նրանով չի ավարտվում հայկական քաղաքականությունը: Բացի այդ, Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց Ռուսաստանի խորհրդով, և պետք է իմանալ, որ վարչապետի բազմաթիվ թեկնածուներ կան ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև աշխարհի այլ երկրներում: Մենք դրա ականատեսը կլինենք: Դա չի նշանակում հենց 2018-ի ապրիլին, այլ 2019-ին և հետագա տարիներին: Եվ մի մոռացեք, որ Հայաստանն Արևմուտքին հսկայական պարտքեր ունի, և այդ պարտքերը մարելու լուրջ խնդիրներ ունի: Արևմուտքը դա Հայաստանին չի ներելու, և այդ պարտքերը քանի որ Հայաստանը չի կարող փակել, այդտեղ քաղաքական հարցեր են առաջանալու, այդ թվում նաև իշխանությունների ձևավորման գործընթացում: Եվ սա է այն գլխավոր հարցը, որ կարող է հասարակության ինչ-որ հատվածի, հատկապես երիտասարդությանը, ակտիվ գործողությունների մղել: Բայց մենք այս պահին դեռևս նման բան չենք տեսնում ոչ մի քաղաքական ուժի կողմից:

-Այսինքն՝ այդ գործընթացները կարող են պարտադրվել դրսի՞ց, Արևմուտքից և կարևոր չէ՞, որ առաջիկա տարիներին ընտրություններ չեն լինելու:

-Կարող է դրսից պարտադրվել և կարող է առանց այդ պարտադրանքի որոշ գործողություններ լինեն: Մի մոռացեք, որ նախկին վարչապետն այդ պաշտոնին նստեց ոչ ընտրությունների արդյունքում: Հիմա էլ վարչապետի հարցը կարող է լուծվել մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում: Տեխնոլոգիական տեսանկյունից կան որոշակի գործողություններ, որոնք որոշ ժամանակ են պահանջում այդ քայլերն իրականացնելու համար, և այդ քայլերը և տեխնոլոգիաները Հայաստանում կիրառվում են: Եվ պատահական չէ, որ արևմտյան երկրները սկսեցին էներգետիկ ոլորտի ներդրումների մասին խոսել: Չպետք է հիմք ընդունել այն, որ եթե ընտրություններն ավարտվել են, ուրեմն վերջ, հինգ տարի նման իրավիճակ է լինելու: Ես այդպես չեմ կարծում:

-Ֆորս-մաժորը չի՞ բացառվում:

-Ֆորս-մաժորը քիչ հավանական է: Արևմուտքը բավականին ազդեցություն ունի Հայաստանի վրա՝ ի տարբերություն Ռուսաստանի: Լրատվամիջոցներին հետևելով՝ այնպիսի տպավորություն ենք ստանում, որ Ռուսաստանը տոտալ վերահսկում է Հայաստանը, այդպես չէ: Սա սխալ տեսակետ է, որ տարածված է Հայաստանի լրատվադաշտում: Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի գլխավոր իշխանավորին և որոշ իշխանավորների, բայց հասարակության վրա ազդեցություն չունի: Եվ ի տարբերություն Ռուսաստանի՝ Արևմուտքը բավականին ազդեցություն ունի Հայաստանի երիտասարդության վրա: Եվ այդ ազդեցությունը պարզապես դեռ չի նյութականացվել: Այդ բազան դեռևս տեխնոլոգիապես չի աշխատեցվում, քանի որ Հայաստանում ընդգծված արևմտամետ ուժ գոյություն չունի և դա է խնդիրը: Հասարակության մեջ ռուսամետ զանգված չկա, բայց արևմտամետ զանգված կա: Պարզապես այս ճակատում աշխատող չկա, այս պահին բացակայում են ֆինանսավորողը և գործունեություն իրականացնողը, բայց դա չի նշանակում, որ մշտապես բացակայելու է, և դա լինելու է, քանի որ դա օբյեկտիվ իրողություն է:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում