Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն պատմել է, որ պարբերաբար ծոմ է պահում, հաղորդում է Vulture պարբերականը:
«Ես սիրում եմ ինձ սահմանափակել սննդի հարցում: Օրինակ, ծոմ պահել և միայն ջուր խմել, սնվել միայն լոբազգիներով և բանջարեղենով: Այս ամենից հետո նախընտրում եմ ճոխ բանկետները, որտեղ կարելի է տարբեր ուտեստներ և ըմպելիքներ փորձել: Ի վերջո, մենք միայն մեկ անգամ ենք ապրում, այնպես չէ՞»,- ասել է 47-ամյա դերասանը:
Լոուն նշել է, որ սնվում է միայն կեսօրից մինչև երեկոյան ժամը ութն ընկած հատվածում: Ընդ որում, նա խուսափում է մսից և ալկոհոլից:
Հունվարի 10-ին տեղի է ունեցել Պաոլո Սորենտինոյի «Նոր հայրիկ» սերիալի պրեմիերան, որը 2016-ին թողարկված «Երիտասարդ հայրիկ» շոուի շարունակությունն է: Նախագծում գլխավոր դերերը խաղացել են Ջուդ Լոուն և Ջոն Մալկովիչը: