211652_close_icon
views-count1975 դիտում article-date 13:20 23-12-2018

Գազի արտահոսք. փրկարարներն իրականացրել են հերթապահություն և փակել բալոնի փականը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում՝ Դրամատիկական թատրոնի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Mitsubishi» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ.) ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպվելը և փակել են գազի բալոնի փականը:

Նմանատիպ նյութեր