Բաժիններ՝

Շկրտելը՝ «Բարսելոնայո՞ւմ». Ֆուտբոլիստը չի ուզում փոխարինել Պիկեին

«Ֆեներբախչեի» պաշտպան Մարտին Շկրտելի շահերը ներկայացնող գործակալության աշխատակից Միթխան Խալիսը հայտարարել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված էր ֆուտբոլիստի ծառայություններով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Բարսելոնան» ցանկացել է ձմռանը ստորագրել ֆուտբոլիստին: Կատալոնական ակումբը դիտարկում էր Շկրտելին՝ որպես Պիկեի և Ումտիտիի այլընտրանք, քանի որ թիմն ուներ կենտրոնական պաշտպանի խնդիր: Սակայն Մարտին Շկրտելը չի համաձայնել՝ չցանկանլով լինել փոխարինող ֆուտբոլիստ:

Գործակալն ասել է, որ Շկրտելը երջանիկ է Ստամբուլում և չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս