Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Եթե չի իրականացվում բարձր աշխատավարձերի քաղաքականություն, հիփոթեքային վարկերի հասանելիությունը մնալու է ցածր մակարդակի վրա

2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին: Այդ մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց վարչապետ նիկոլ Փաշինյանը։ «Հեղափոխությունից հետո բանկերն ըստ էության տրամադրել են նույնքան հիփոթեքային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:

Ընդ որում, հիփոթեքային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո»,- գրել էր վարչապետը՝ ավելացնելով, որ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս: «131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»,- եզրափակել էր Նիկոլ Փաշինյանը:

Ամեն դեպքում, քաղաքացիները անգամ հենց Փաշինյանի գրառման տակ և ոչ միայն փաստում են, որ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները բարձր են, և նույնիսկ սոցիալական բնակարանաշինության ծրագրերի դեպքում դրանք մոտ են բիզնես վարկերի տոկոսադրույքներին, ինչը նորմալ չի կարելի համարել, քանի որ այն ոչ միայն չի նպաստում երկրում սոցիալական վիճակի բարելավմանը, այլև չի խթանում բնակարանաշինությունը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դեռևս հեղափոխությունից հետո, անցած ամռանը նկատել էր, որ նոր կառավարության` հիփոթեքային շուկայի աշխուժացմանն ու տոկոսների նվազեցմանն ուղղված քայլերը դրական են։ Այն քայլերը, որ արվում են ժամկետանց տույժ ու տուգանքների ներման և տոկոսադրույքների մակարդակն իջեցնելու ուղղությամբ, ընդհանուր առմամբ ընդունելի են։ Բայց խնդիրը ոչ այնքան կառավարության, որքան շուկայի տիրույթում է։ Եվ միայն ինստիտուցիոնալ մեթոդներով տոկոսադրույքների նվազեցումը մեծածավալ արդյունքի չի հանգեցնի։ Հիփոթեքային շուկան մատչելի ու հասանելի դարձնելու ավելի կայուն գործիք կարող է դառնալ կուտակային կենսաթոշակային համակարգը և այլ գործիքներ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքերով, սակայն, ներկայացված աճը չի կարելի վերագրել այս կառավարությանը, քանի որ 2018-ի հիպոթեկային վարկերի առյուծի բաժինը ընկնում է պետական հատվածի աշխատողների, երիտասարդ գիտնականների համար նախատեսված ծրագրերով վարկավորմանը, որը արդեն իսկ պատրաստվել է 2016-2017 թվականների ընթացքում։ «Դա նախորդ կառավարության կողմից կատարված մեծ աշխատանք է, որի արդյունքում պետական հատվածի մեծ թվով աշխատողներ հնարավորություն ունեցան հիփոթեքային ծրագրից օգտվել մատչելի պայմաններով։ Եթե հիշում եք, որոշում եղավ փոփոխություն կատարել այդ ծրագրում, որի արդյունքում աղմուկ բարձրացվեց, և նորից վերադարձան հին պայմաններին։ Իհարկե, ողջունելի է, որ հիփոթեքային վարկավորումն ավելացել է, բայց դա տարիների աշխատանք է ու գալիս է նախորդ տարիներից։ 2018-ը նախորդ մի քանի տարվա հիփոթեքային ծրագրերի ամփոփում էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պարսյանը։

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի տոկոսներին և հարցին, թե արդյոք տոկոսների նվազում եղել է իրականում հեղափոխությունից հետո, մեր զրուցակիցը նկատեց. «Մարդիկ հիփոթեքային վարկ չեն կարողանում վերցնել ոչ թե այն պատճառով, որ վարկերի տոկոսներն են բարձր, այլ այն պատճառով, որ մարդկանց աշխատավարձերը ցածր են։ Սա է հիմնական մեխը։ Սա պետք է գնահատել և հասկանալ։ Այ, այստեղ կառավարությունը անելիք ունի։ Ոչ թե հիփոթեքային վարկերի տոկոսները պետք է իջնեն, այլ աշխատավարձերը բարձրանան։ Եթե չեն իրականացվում բարձր աշխատավարձերի քաղաքականություն, հիփոթեքային վարկերի հասանելիությունը մնալու է ցածր մակարդակի վրա»։ Պարսյանը նաև ավելացրեց, որ աշխատավարձերից բացի, մեծ խնդիր է նաև հիփոթեքային վարկերի կանխավճարը։ «Այսինքն՝ այնպես չէ, որ վարկի տոկոսն իջեցրեցիր, բոլորը գնալու են վարկ վերցնեն։ Դա այդպես չէ»,- ընդգծեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում