Տնտեսական

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
Գյուղատնտեսության ոլորտին առնչվող կայուն զարգացման նպատակները համահունչ են պարենային անվտանգության պետական քաղաքականությանը
31/10/2018 11:48
Կիսվել

Գյուղատնտեսության ոլորտին առնչվող կայուն զարգացման նպատակները համահունչ են պարենային անվտանգության պետական քաղաքականությանը

Գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող այլ շահագրգիռ կողմերի շրջանում 2030 օրակարգի էության և իմաստի մասին իրազեկվածության բարձրացման համար ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նոյեմբերի 30-ին հրավիրվել էր աշխատաժողով՝ նպատակ ունենալով բազմաթիվ շահառուների համար ստեղծել Կայուն զարգացման նպատակների ազգայնացման, իրականացման և մոնիտորինգի հարցերի քննարկման ընդհանուր հարթակ: Աշխատաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Այս մասին «Բզնես 24»-ը տեղեկացավ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով մասնակիցներին` նախարարի պաշտոնակատարը նշեց. «2016-ի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել «Կայուն զարգացման նպատակների օրակարգ-2030» փաստաթուղթը, որին միացել է նաև Հայաստանը: Կայուն զարգացման նպատակները արտացոլում են մի շատ հավակնոտ օրակարգ, որի նպատակն է վերացնել աղքատությունը, սովը և թերսնումը՝ միաժամանակ ապահովելով գյուղատնտեսության և սննդի համակարգերի կայունությունը: Դեռևս 2011 թվականին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը», որը նպատակաուղղված է ապահովել բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը:

Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը բացառիկ նշանակություն ունի երկրի պարենային ապահովման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս մշակում է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որն ուղղված է  գյուղատնտեսական ոլորտի արտադրողականության բարձրացմանը, արդյունավետ տնտեսավարման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի կրճատմանը և բնակչության համար մատչելի գյուղմթերքի ապահովմանը:

Գյուղատնտեսության ոլորտին առնչվող կայուն զարգացման նպատակները համահունչ են պարենային անվտանգության ոլորտում վարվող պետական քաղաքականությանը և հիմնական թիրախները ուղղված են սովի և թերսնուցման բոլոր ձևերի վերացմանը և բոլոր մարդկանց համար սննդարար և բավարար քանակի պարենի հասանելիության ու մատչելիության ապահովմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը կայուն զարգացման նպատակների ազգայնացման, իրագործման, մշտադիտարկման գործում և նշված հարցերի քննարկման համար ընդհանուր հարթակի  ստեղծումը»:

Իրազեկության ընդլայնմանն ուղղված վերոնշյալ միջոցառումը համատեղ աշխատանքի արդյունք է, որը միտված է երկրում ՊԳԿ-ի կողմից իրագործվող երկու կարևոր նախաձեռնությունների համադրման միջոցով ապահովել ավելի համապարփակ ներգործություն։ Դրանք են՝ «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» և «Աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում» ծրագրերը։ Դրանց նպատակն է բարձրացնել երկրում պարենային ապահովության, սնուցման ու սոցիալական պաշտպանության վերաբերյալ քաղաքական կառույցների իրազեկվածության ու հանձնառության մակարդակը, ինչպես նաև հզորացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և այլ շահառուների՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման ու մոնիթորինգի կարողությունները, ստեղծել հնարավորություն, որ նախարարությունը հաջողությամբ դիմագրավի «Օրակարգ 2030»-ի ազգայնացումից բխող մարտահրավերները, ինչպես նաև արդյունավետորեն նպաստել գյուղատնտեսությանն առնչվող Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ու մոնիթորինգին երկրի մասշտաբով։ Այս նպատակով անցկացվել է ելակետային ուսումնասիրություն՝ գնահատելու համար այն, թե ինչպիսի դիրքերում է գտնվում գյուղատնտեսության նախարարությունը Կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման առումով։ Առաջնային ուշադրություն է դարձվում ԿԶՆ այն թիրախներին և ցուցանիշներին, որոնց համար պատասխանատուն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն է, ինչպես նաև նախարարության կողմից գերակայություն համարվող թիրախները և ցուցանիշները։ Ուսումնասիրությունը հանրության համար հասանելի կդառնա 2018 թ. նոյեմբերի վերջին։

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը նշեց, որ աշխատաժողովը ծառայեց որպես հարթակ՝ բարձրացնելու «Օրակարգ 2030»-ի էության և հետևանքների վերաբերյալ իրազեկության մակարդակը համապատասխան որոշում կայացնողների, մասնավորապես՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող պետական այլ մարմինների շրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում կայուն գյուղատնտեսության, պարենային ապահովության և սնուցման ունեցած առանցքային դերին և բերած նպաստին: «Աշխատաժողովն ընդգծեց բազմոլորտային ու միջոլորտային համագործակցության, միջնախարարական համակարգման և կառավարման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ հանուն կայուն պարենային ապահովության։ Ինչպես ցույց են տալիս գլոբալ մասշտաբով փաստերը, տնտեսության որևէ առանձին վերցված ճյուղ չի կարող ինքնուրույն լուծել աղքատության, պարենային անապահովության ու թերսնվածության հիմնախնդիրները», – հավելեց նա։

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78