Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Պուտին-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. հեքիաթներ Բաքվից ու Երևանից

«Իզվեստիա» պարբերականը, հղում անելով ՌԴ նախագահի օգնական Ուշակովին, հայտնում է, որ սեպտեմբերի վերջին Պուտինը կայցելի Ադրբեջան: Ուշակովը նշել է, թե մինչև տարեվերջ Ռուսաստանում կլինի ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ ֆորմատի վեհաժողով, հերթը իրենցն է, և կպարզեն, թե ինչ ժամկետ է հարմար իրենց գործընկերներին:

Իհարկե, հազիվ թե Պուտինը, որ Ալիևին ընդունել էր սեպտեմբերի 1-ին Սոչիում, Բաքու հասնի ընդամենը ժամկետներ ճշտելու համար: Ավելին, Ալիևը Պուտինին Ադրբեջան այցելելու հրավեր էր հղել հենց Սոչիի հանդիպման ավարտին: Պուտինը փաստորեն արագորեն ընդունում է հրավերը, ինչը թերևս նշանակում է, որ կա գործընթաց, և այդ գործընթացում՝ որոշակիորեն արագ զարգացող հանգամանքներ, որոնք առաջացնում են բարձր մակարդակում հաճախակի ճշգրտումների անհրաժեշտություն: Իհարկե, այս ռեժիմը վաղուց արդեն զարմանալի չէ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ զարգացումների տեսանկյունից, և առանց այդ էլ բավական ակտիվ փուլում գերակտիվ շրջանները կամ բռնկումները դարձել են հաճախակի: Այստեղ, իհարկե, մենք առավել զգայուն ենք, երբ խոսքը վերաբերում է ռուս-ադրբեջանական շփումներին:

Իրավիճակը առավել ուշագրավ է դարձնում այն, որ սեպտեմբերի 8-ին էլ, այսինքն՝ վաղը, Պուտինը Մոսկվայում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ, և նույն Ուշակովը հայտարարել էր, որ ակնկալում են լուրջ և անկեղծ խոսակցություն, քանի որ երկու կողմում էլ առկա են հարցեր: Սա աննախադեպ է թերևս, երբ ռուսական կողմը բարձրաստիճան դիվանագետի շուրթերով հայտարարում է, որ հարցեր կան երկու կողմում էլ: Այսինքն՝ Մոսկվան այդ առումով որոշակի պատասխանատվություն վերցնում է նաև իր վրա:

Ինչքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը որևէ կերպ առնչվելու Պուտինի՝ Ադրբեջան այցին և, մասնավորապես, Արցախյան խնդրին: Թե՞ այստեղ խոսքը կարող է լինել նաև ՀԱՊԿ-ի մասին, այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության կամ դիտորդի կարգավիճակի թեմային: Երևանը ԱԳՆ մակարդակում հայտարարել է, որ կկիրառի վետոյի իրավունք, սակայն դա վերաբերել է անդամակցությանը, իսկ դիտորդի կարգավիճակի հարցում իրավիճակը որոշակիորեն այլ է:

Մյուս կողմից՝ արդյո՞ք Պուտինը ինչ-որ բան կառաջարկի Երևանին՝ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ հարցում Ռուսաստանի, այսպես ասած, սակարկության համար կանաչ լույս ստանալու դիմաց: Միաժամանակ ուշագրավ է, որ մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե Երևանը պետք է կատարի ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունները՝ անկախ ներքին գործընթացներից: Ի՞նչ պարտավորության մասին էր հիշեցնում Լավրովը: Այդ հարցը մենք բարձրաձայնել ենք հայտարարությունից անմիջապես հետո, մինչդեռ այն դառնում է ավելի ու ավելի հետաքրքիր: Ի՞նչ է պարտավորվել մինչ այդ Երևանը, որ այժմ Մոսկվան դնում է այն Նիկոլ Փաշինյանի առաջ: Արդյո՞ք այդ պարտավորությունն առնչվել է Ադրբեջանին: Սրան զուգահեռ՝ կա Հայաստանի քվոտայի հարցը գլխավոր քարտուղարի պաշտոնի առումով: Այն կասկածի տակ է՝ Խաչատուրովի գործից հետո: Բայց եթե Երևանը այդ քվոտան պետք է պահի որևէ անցանկալի և անընդունելի պարտավորության գնով, ապա պետք է հրաժարվել դրանից միարժեք:

Ակնհայտ է, որ սեպտեմբերի 8-ին ընդառաջ՝ օրակարգը բավականին հագենում է, և Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը իսկապես խոսելու լուրջ թեմաներ ունեն: Մյուս կողմից, սակայն, հարկ է իհարկե արձանագրել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի խոսելու թեման ամենևին միայն Արցախյան հարցը չէ, և այստեղ միարժեք եզրակացնել, որ Պուտինի այցն Ադրբեջան պայմանավորված է լինելու այդ թեմատիկայով, կարող է լինել վրիպում: Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք նույնիսկ բարձրաձայնված չեն փոխադարձաբար, քողարկվում են սիրալիր հայտարարությունների և ստորագրվող պայմանագրերի ներքո, սակայն դրանից չեն դադարում գոյություն ունենալ: Ադրբեջանն այդ իմաստով ըստ էության վերածվել է մի յուրօրինակ հակառուսական հաբի, որտեղ են Իրանը, Իսրայելը, Թուրքիան, նույնիսկ Ղազախստանն ու Թուրքմենստանը, նաև Արևմուտքը՝ իր էներգետիկ նախագծերով:

Մոսկվան անշուշտ հասկանում է, որ այստեղ կարող է լուծել ընդամենը մարտահրավերներ չեզոքացնելու հարցեր, իսկ Ադրբեջանը պատասխանատվության կամ ազդեցության գոտի դարձնելը հեքիաթ է: Ամբողջ խնդիրն իհարկե այն է, որ Պուտինը չհավատա հեքիաթներին, որ գուցե փորձում է պատմել նրան Բաքուն՝ «չար հայերի» մասին: Սակայն խնդիրը նաև այն է և, թերևս ամենամեծ խնդիրը, որ Պուտինին այդ հեքիաթից պատմել սկսել են նաև որոշ հայաստանյան շրջանակներ՝ նախորդ համակարգից, սեփական քաղաքական և տնտեսական շահերից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում