211652_close_icon
views-count27081 դիտում article-date 12:16 03-12-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ գլխի և մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նստատեղին ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա տղամարդ

Երեկ, դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, կրծքավանդակի աջ կեսի հետին պատի թիակային գծով 9-րդ կողի մակարդակի կտրած-ծակած չթափանցող վերք, աջ ազդրի վերին երրորդականի հետին մակերեսի, աջ նստատեղի, հարհետանցքային շրջանի և ձախ ազդրի առաջնային մակերեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 33-ամյա Վարդան Կարապետյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին, նրա կյանքի համար, Արարատի ոստիկանները պարզել են, որ Փոքր Վեդի գյուղի կենտրոնական ճանապարհին Վ․ Կարապետյանի հետ անհիմն վիճաբանություն է ունեցել նրան անծանոթ անձը, ով ապակե տարայով հարվածել է նրա գլխին, այնուհետև սուր կտրող ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Վ․Կարապետյանի հետ վիճաբանել ու նրան մարմնական վասվածքներ է պատճառել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 27-ամյա Արմենակ Շահմուրադյանը։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ Ա․ Շահմուրադյանին և հանցագործության գործիք-առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր