7135 դիտում
17:28 15-12-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
ՀՀ Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով՝ Վահե Միսակյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գոռ Շահբազյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ալֆրեդ Վարդանյանը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Վահե Միսակյանին, Գոռ Շահբազյանին, Ալֆրեդ Վարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նրանց մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նորանշանակ երիտասարդ դատավորները նոր ավյուն ու եռանդ կներդնեն արդարադատության պատշաճ իրականացման աշխատանքում և մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կստանձնեն դատավորի բարձր կոչումը:
Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ նշված դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային հարցերին:
Նմանատիպ նյութեր
3657 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
2019 դիտում
11:09 18-04-2016
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
4097 դիտում
23:16 26-07-2016
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը