Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

«Ինչո՞ւ ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ». ԵԽ 16 պատգամավոր դիմել է Մոգերինիին

Եվրախորհրդարանի 16 պատգամավոր հանդես են եկել նախաձեռնությամբ՝ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիից հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Հարավային Կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցիչները և եվրոպացի այլ պաշտոնյաներ երբևիցե չեն այցելել Լեռնային Ղարաբաղ՝ չնայած, որ ունեն օրինական իրավունք։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև հետաքրքրվում են, թե ինչու Հանձնաժողովի փոխնախագահն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը չի քննարկում, մինչդեռ այն կարևոր է խաղաղ կարգավորման գործընթացում։

ԵԽ պատգամավորների այս նախաձեռնությունը ողջունում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը՝ ընդգծելով, որ թեև միջազգային պրակտիկայում չկա համապատասխան նորմ, Ադրբեջանը ստեղծել է այսպես կոչված «սև ցուցակ», որն օգտագործում է որպես շանտաժի միջոց՝ կանխելու արևմտյան քաղաքական և հասարակական գործիչների այցելությունը Լեռնային Ղարաբաղ։ «Ադրբեջանի կառավարությունը կիրառում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի չեղարկի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ հատկապես ժողովրդավարության հաստատման, կրթության և տնտեսական զարգացման ուղղությամբ։ Իհարկե ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կողմերի համար ընդունելի միջնորդ է, բայց որպես փափուկ ուժ, Եվրոպական միությունը կարող է և պետք է անի ավելին, որպեսզի նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը»- նշում է Գասպար Կարապետյանը։

Նա հավելում է՝ ողջունելի է, որ Եվրոպական միությունը կրթական և հասարակական տարբեր ծրագրեր է իրականացնում տարածաշրջանի տարբեր հակամարտող գոտիներում, ինչպես, օրինակ, Հարավային Օսիայում և Աբխազիայում. «Բայց մենք մինչ այժմ չունենք որևէ բացատրություն, թե ինչու ԵՄ-ն դա չի անում Արցախում և ինչու չի լսում այնտեղ ապրող մարդկանց կարծիքը»։

Այն փաստը, որ Եվրոխարոհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող այդքան շատ խորհրդարանականներ այս հարցը բարձրացրել են, ըստ Կարապետյանի՝ ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ավելի քաջատեղյակ են դառնում Արցախի ժողովրդի շարունակական սոցիալ-տնտեսական մեկուսացմանը։ «Կարևոր է հասկանալ, թե ինչու են ԵՄ պաշտոնյաները խուսափում այցելել Լեռնային Ղարաբաղ՝ չնայած այն հանգամանքին, որ դա ամենալավ ճանապարհն է «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու համար»,- եզրափակեց Կարապետյանը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանից տեղակացանք, որ այս պահի դրությամբ որևէ արձագանք այս հարցմանը չկա, այն կլինի հավանաբար առաջիկա 6 շաբաթների ընթացքում։ Իսկ մինչ այդ, հանձնախումբը՝ փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Արցախին նվիրված կոնֆերանս է անցկացնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում