1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը՝ Արամուսում. համայնքում գազաֆիկացվում են որոշ փողոցներ

Նիկոլ Փաշինյանը՝ Արամուսում. համայնքում գազաֆիկացվում են որոշ փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծանոթացավ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը շրջայց կատարեց գյուղում, զրուցեց բնակիչների հետ և կոնֆետներ բաժանեց երեխաներին:

Բնակիչներից մեկը բողոքեց, որ հարևան Նորգյուղ այցելելը շատ մեծ դժվարություն է ներկայացնում և խնդրեց Փաշինյանին լուծել ճանապարհի հարցը:

«Ամեն ինչ հերթով կարվի, առաջիկայում այդ ճանապարհի նորոգումը կսկսվի: Ձեզ մնում է գույքահարկը վճարել, որպեսզի ավելի շատ ծրագրեր իրականացվեն, ինչպես նաև հողերը մշակեք»,- նշեց Փաշինյանը:

Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանն ասաց, որ ներկայումս Արամուսում իրականացվում է մի սուբվենցիոն ծրագիր՝ գազաֆիկացվում են որոշ փողոցներ:

«Այս ծրագրով այս տարվա վերջում ամբողջությամբ կավարտվի գյուղի գազաֆիկացման հարցը: Մեզ մոտ շատ տարածված է գազարի մշակությունը: Գյուղում մոտ 70-80 հա գազարի մշակում է արվում, իրացումն էլ անմիջապես այստեղից է լինում, և գյուղացիներն էժան գներով են վաճառում, այդ իսկ պատճառով տարեցտարի նվազում է գազարի ցանքը»,- ասաց Գեղամյանը:

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]