22:42  ,  28 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Կանանց Հայաստանի հավաքականի մեկնարկը եւս հաղթական էր

Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի երկրորդ թիմի նկատմամբ:

Սպիտակներով հաղթել է թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, սեւերով՝ չորորդ համար Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ տախտակի վրա սեւերով խաղացել է ոչ ոքի: Երրորդ տախտակի վրա սպիտակներով Լիլիթ Գալոյանը եւ հաղթանակ է տարել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բաց մրցաշարում Սերգեյ Մովսեսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան կազմով պարտության էր մատնել Շվեյցարիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում