29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Հիմա Մարգարյանը մեզ հետ չէ, բայց մեզնից շատերի հետ մնացին նախ մարդ, նաեւ «ես»-ից դուրս հայրենիք սիրող պետական գործիչ մնալու բարդ արվեստի սերմերը». Շարմազանով

Без названия

ՀՀ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր պատմության խառը այս ժամանակաշրջանում, երբ բարոյականությունը, մարդկային որակները ոտքի տակ ընկած, անպետք մի բան են դառնում, պետք է առնվազն փորձել չաղտոտվել այն էժանագին քաղաքական ճահճի մեջ, որ անկախ մեր կամքից թելադրվում է:

Հիմա մոդա է չէ՞, քաղաքական պատասխանատուները ասում են՝ մենք ինչ անենք, որ մարդիկ վատն են, մենք մեղավոր չենք, որ մենք պուպուշն ու լավն ենք, մյուսները՝ քըխն ու վատը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տարիներ առաջ նոր-նոր քաղաքականություն մտնող երիտասարդիս սովորեցրեց չտրվել իշխանության գայթակղությանը:

Ուրեմն այսպես, ֆիլմ էր նկարահանվում Ազգային միացյալ կուսակցության մասին: 1960-ականներին հիմնադրված այս ուժը Հայաստանի անկախության համար պայքարի խորհրդանիշներից է, որի անդամներն իրենց նվիրումով, սովետական գուլակներում հանուն հայրենիքի գաղափարին տված կենսագրությամբ լեգենդներ են:

Նրանցից էր Անդրանիկ Մարգարյանը, ում որպես վարչապետի, թերեւս իշխանությանը հաճոյանալու նպատակով առաջարկվեց սցենարից հանել նախկին գաղափարակից ընկերոջ, այդ պահին վարչապետի սուր քննադատ անձի հիշատակումը:

Մարգարյանը նկատեց խմբագրումը եւ նույն թղթի վրա գրեց. « Երբեք չսրբագրեք պատմությունը՝ անկախ մոդայից եւ իշխանությունից»:

Ֆիլմում ներառվեց նշված անձի կենսագրությունն ու անուրանալի ծառայությունը հայրենիքին:

Հիմա Մարգարյանը մեզ հետ չէ, բայց մեզնից շատերի հետ մնացին նախ մարդ, նաեւ «ես»-ից դուրս հայրենիք սիրող պետական գործիչ մնալու բարդ արվեստի սերմերը:

Դրանք պետք է պտղաբերեն անգամ մոդայի ու «քյարի» հաշվարկի, համատարած բարոյական անկման, մեծամտության որոմի մեջ:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի պրն. Մարգարյան»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ