1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Դավիթ Տոնոյան

Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, ավելացված են: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ ավելացումները տասնյակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողությունները բավական մեծացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Դավիթ Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Սու 30»-ի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի Հայաստան, նախարարը տեղեկացրեց, որ շուտով:

Նախարարը կարևորեց բանակում սննդի ապահովման նոր ձևաչափի ներմուծումը՝ նշելով, որ արդեն մոտ 40 տոկոսն անցում է կատարել նոր ձևաչափին: Լրագրողների այն հարցին, թե այս տարի արդյոք զինվորներին սնունդը 100 տոկոսով կապահովվի նոր ձևաչափով, նախարարը նշեց, որ դրա համար արվում է ամեն ինչ:

«Այս պահին փաստենք, որ սննդի ապահովման փորձնական ծրագիրը հաջողված է, կարող ենք ավելին ասել, որ մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,-ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ այս պահին իրավիճակը կայուն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]