Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Մարալիկում իրավիճակը պայթյունավտանգ է. ՀՀԿ-ական համայնքապետը չի զիջում դիրքերը, մարզպետը հորդորում է

Շիրակի մարզի Անի համայնքում արդեն երկու ամիս է, ինչ համայնքի բնակիչները իրականացնում են տարբեր տեսակի բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի։

Այսօր Մարալիկում վաղ առավոտից բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքապետարանի մուտքերը՝ թույլ չտալով համայնքապետին ու աշխատակիցներին աշխատանքի գնալ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ այսկերպ փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել վերևներին։

Համայնքի ղեկավարը բողոքի այս գործողությունները որակում է որպես անկարգություն՝ վստահեցնելով, որ հրաժարական չի ներկայացնելու։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկում ստեղծված լարված իրավիճակին՝ նշեց, որ ինքը խոսել է թե՛ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի, թե՛ բողոքող քաղաքացիների հետ։ «Ես մի քանի անգամ գնացել եմ Մարալիկ, այն ժամանակ դեռ նստացույց էին անում։ Խնդիրը հետևյալն է՝ մարդիկ պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը, ես այդ ամենը փորձել եմ տանել ավելի կառուցողական դաշտ։ Առաջարկել եմ կազմակերպել քննարկում հենց համայնքի ղեկավարի հետ, որպեսզի բնակիչներն էլ բարձրաձայնեն իրենց հարցերը, խնդիրները, հնարավոր է, օրինակ, ինչի համար պահանջում են հրաժարականը, այդ մարդը կարողանա լուծել։ Բայց չի ստացվել, որովհետև բողոքող կողմն ասում է՝ մենք չենք ուզում, որ ինքը պաշտոնավարի»,- հայտնեց Շիրակի մարզպետը։

Վերջինիս համար ընդունելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված վստահության հանրաքվեի տարբերակը՝ եթե համայնքի ղեկավարը վստահ է, որ իր համայնքի բնակիչները պատրաստ են կրկին ընտրել իրեն ու ունի այդ ընտրազանգվածը, ինքը թող հրաժարական տա, կազմակերպվեն ընտրություններ. «Մենք էլ՝ որպես իշխանություն, ես էլ՝ որպես մարզպետ, ամեն ինչ կանեմ, որ խախտումներ ու այլ պրոցեսներ չլինեն։ Խնդրեմ, եթե կընտրվի, առանց որևէ խնդիր թող շարունակի»։

Խոսելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի համառության, երկկողմանի զիջումների բացակայության ու ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հանգուցալուծման մասին՝ մարզպետն ասաց՝ պարբերաբար ոստիկանության հետ կապի մեջ է, իրավիճակին տիրապետում է։ «Քաղաքացիների պահանջը եթե օրենքի սահմանում է, իրենց իրավունքն է, և ոչ մեկին մեղադրել չի կարելի։ Դա շատ նորմալ է, մանավանդ այս հետհեղափոխական փուլում։ Վերջ թե առաջ պետք է որոշակի կառուցողական մոտեցում լինի, բանակցությունների արդյունքում խնդիրը պետք է լուծում ստանա։ Ես Արտակ Գևորգյանի հետ էլ եմ խոսել, ասել եմ, նա էլ ասում է, որ ես իմ ընտրազանգվածն ունեմ, արդեն գործող եմ, ինձ ընտրել են, ու մի 20 հոգու պահանջի արդյունքում չեմ ուզում իմ մանդատը վայր դնել»,- մանրամասնեց մարզպետը, ապա ավելացրեց՝ ինքը մի քանի անգամ հորդորել է, հայտարարել է, որ Նոր Հայաստանում չպետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր խուսափում են իրենց ժողովրդի հետ շփումից, իսկ Արտակ Գևորգյանն այսքան ժամանակ ոչ մի անգամ բողոքող քաղաքացիների հետ չի շփվել, բանակցություններ չի կատարել, խուսափել է հավաքված ժողովրդից։ Սարուխանյանի խոսքով՝ ինքը չի կարող պատկերացնել մի պաշտոնյայի, ով խուսափում է սեփական ժողովրդից։

Հիշեցնենք, որ Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանը 14 տարի է՝ ղեկավարում է քաղաքը, համայնքների խոշորացումից հետո ընտրվել էր Անի համայնքի ղեկավար։ Նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները պնդում են, որ այս տարիներին Մարալիկը թալանվել է Գևորգյանի ու իր հարազատների կողմից, բոլոր ղեկավար պաշտոններում նշանակվել են Գևորգյանի մտերիմները, հարազատները, իսկ ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարն ամենակոպիտ ձևերով չարաշահել է պաշտոնեական դիրքը, օգտագործել վարչական լծակները հանուն Հանրապետական կուսակցության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում