Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Սերժ Սարգսյանի երեք «օդերը»

«Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, և առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու Ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»,- 2008թ. հոկտեմբերի 2-ին նման ուղերձով խորհրդարանին ու ժողովրդին է դիմել Սերժ Սարգսյանը:

Ինչ-որ բան խանգարեց. գուցե Սերժ Սարգսյանը գերագնահատել էր իր իշխանության հնարավորությունները կամ ժողովրդի պոտենցիալը, կամ տեղի չունեցավ այնքան բաղձալի միասնությունը՝ չնայած, անկեղծ ասած, մի փոքր անհասկանալի է, թե մեր քաղաքական այրերն ինչ են հասկանում միասնություն ասելով:

Փաստն այն է, որ ամիսները, նույնիսկ տարիներն անցել են, ավարտին է մոտենում Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակը, բայց նրա նշած գլոբալ երեք նախաձեռնություններից որևէ մեկն իրականություն չի դարձել: Ավելի շուտ՝ Համահայկական բանկը 2011-ին ստեղծվել է, բայց վեց տարվա ընթացքում կարողացել է ապահովել ընդամենը 75 հազար դոլար շահույթ, այսինքն՝ տարեկան 12,5 հազար դոլարից քիչ:

Փաստորեն, Սարգսյանի համազգային շռնդալից նախաձեռնությունը նույնիսկ չունեցավ Երևանի կենտրոնում գործող «չենջի» հզորություն: Իսկ երեկ, ըստ էության, պաշտոնապես արձանագրվել է Սարգսյանի խոստման ձախողումը. Հայաստանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ դադարեցվել է Համահայկական բանկի գործունեությունը, և այն կշարունակի գործել որպես ներդրումային ֆոնդ: Եթե բանկը վեց տարում հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբ, հազիվ թե դա կարողանա անել ավելի համեստ իրավաբանական կարգավիճակով:

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարը շատ ավելի մշուշոտ է, և առհասարակ հայ-իրանական հարաբերությունները «հովհարային» բնույթ ունեն և ակտիվանում կամ պասիվանում են, երբ Մոսկվան ցանկանում է: Սա էլ հետևանք է Հայաստանի արտաքին քաղաքականության ինքնուրույնության բացակայության, ինչի հետևանքով հնարավոր չէ իրականություն դարձնել որևէ հավակնոտ տարածաշրջանային նախագիծ: Իհարկե, այս երկաթուղին կոնկրետ գին ունի՝ 3,2 միլիարդ դոլար, ինչը, եթե անկեղծ լինենք, այս պահին վեր է Հայաստանի հնարավորություններից:

Իհարկե, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան և կառուցվածքի փոփոխությունը կարող են հանգեցնել նրան, որ երկիր մտնեն միլիարդավոր դոլարային ներդրումներ: Չմոռանանք Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանների ներդրումային առաջարկությունների մասին: Եթե անգամ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը ստանձնի Հայաստանի վարչապետությունը, միևնույն է՝ նրա պաշտոնավարման առաջին ժամկետում նոր ԱԷԿ-ի կառուցումը չի մեկնարկելու, որովհետև կառավարությունում, այն էլ երկչոտ լավատեսությամբ, խոսում են 2022-2023թթ. մասին:

Ստացվում է՝ Սարգսյանն իր նախագահության տասնամյակում իրականություն չի դարձրել ոչ մի գլոբալ խոստում: Հայաստանի գործող նախագահը ռեկորդակիր է հնչեցրած տարբեր խոստումները չկատարելու առումով: Ցավալին այն է, որ նույնիսկ այս պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության, չունի այլընտրանք:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում