1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը

«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն 
տրամադրելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

«Հիշեցնենք, որ [email protected] էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, եւ այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: Այս փուլում «Ավրորան» որոշում է կայացրել աջակցել տեղերում աշխատող բարեգործական, ինչպես նաեւ պետական եւ ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հայտերին, որոնք զբաղվում են Հայաստանի եւ Արցախի բնակիչներին օգնություն տրամադրելով:

«Ավրորան» նաեւ հստակեցնում է Արցախի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի բնակիչների օգնության ծրագրում արված փոփոխությունները, որոնք ստիպված էին անհապաղ լքել իրենց տները: Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրանց տեղավորել հենց Արցախի Մարտակերտի շրջանում, համաձայնեցված 10.000 ԱՄՆ դոլարի աջակցությունը կուղղվի ոչ թե տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ կենսական նշանակության մարդասիրական աջակցությանը, որի տեսակն այժմ հստակեցվում է:

Մինչեւ նոյեմբերի 20-ի ավարտը կհայտարարվեն հաստատված նոր նախագծերը, որոնք ուղղակիորեն աջակցում են Արցախի բնակչությանը: Հայտերի ընդունումը շարունակվում է [email protected] էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]