211652_close_icon
views-count4058 դիտում article-date 15:10 02-08-2020

ՌԴ Խաբարովսկում բողոքի ցույցերը շարունակվում են

Ռուսաստանի հեռավորարեւելյալ Խաբարովսկ քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ մարզային կառավարչի ձերբակալության փաստի, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5526673.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Սերգեյ Ֆուրգալին ձերբակալել էին հուլիսի սկզբին ու նրա դեմ հարուցել 2004-2005 թվականներին բազմակի սպանությունների մեջ ներքաշված լինելու մասին մեղադրանք: Նրան տեղափոխել են Մոսկվա, ուր պահվում է բանտային պայմաններում: Չինաստանին սահմանակից այս մարզում մարդիկ հավատացած են, որ մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Նրանց զայրույթն այստեղ խորացավ հատկապես այն բանից հետո, երբ Ֆուրգալի պաշտոնը հանձնվեց մեկ ուրիշի: Ֆուրգալը 2018-ի ընտրություններում այստեղ հաղթել է նախագահ Պուտինի կուսակցությունը ներկայացնող թեկնածուին, ինչն էլ շատերի համոզմամբ, դարձել է նրա դեմ քրեական հանցագործության մեղադրանքներ ներկայացնելու պատճառ: Հուլիսի 11-ից սկսված ցույցերը պահանջում են Ֆուրգալի ազատ արձակումը եւ բաց ու արդար դատավարություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր