Բաժիններ՝

«Գահերի խաղն» ավարտվեց

HBO հեռուստաալիքը ցուցադրել է «Գահերի խաղը» ֆենթեզի սերիալի ութերորդ եթերաշրջանի վերջին՝ վեցերորդ սերիան: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում:

«Գահերի խաղը» HBO-ով ցուցադրվում էր 2011 թվականի ապրիլից: Սագայի գրական հիմքը դարձել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքը. գրողը, Դեւիդ Բենիոֆ եւ Դեւիդ Վայսի հետ միասին, նաեւ հանդես է եկել որպես սերիալի գործադիր պրոդյուսերներից մեկը: Ընդամենը թողարկվել է 73 սերիա: Մայիսին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը:

Ընդ որում՝ «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի հինգերորդ էպիզոդը, որը կրում է «Զանգեր» անվանումը, ճանաչվել է ամենադիտվող սերիան սերիալների պատմության մեջ: HBO հեռուստաալիքի տարբեր հարթակներում այն դիտել է ավելի քան 18 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս