Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում 2021-ին ավելացել է հրդեհների ու ավտովթարների դեպքերի թիվը

Հայաստանում 2021-ին ավելացել է հրդեհների ու ավտովթարների դեպքերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում 2021 թվականին գրանցվել է 1 մլն 443 հազար 236 զանգ, ինչը մոտ 200 հազարով պակաս է 2020 թվականի արդյունքներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը նշեց, որ դեպքերի, պատահարների  ընդհանուր թիվը ևս նվազել է: Հանրապետությունում 2021-ին գրանցվել է 14 հազար 875 արտակարգ դեպք, պատահար, որից 11 հազար 435-ը տեխնածին բնույթի են, 604-ը՝ տարերային, 2836-ը սոցիալ-կենսաբանական:

«Թեպետ գրանցված դեպքերի ընդհանուր թիվը նվազել է, սակայն զգալի աճ է գրանցվել տեխնածին ու տարերային վտանգավոր երևույթներից առաջացած արտակարգ դեպքերի դասերում: Մասնավորապես, աճել է հրդեհների թիվը: 2021 թվականին գրանցվել էր հրդեհի 6 հազար 588  հրդեհի դեպք, 2020 թվականին՝ 6 հազար 519: Հիմնականում ավելացել է խոտածածկ տարածքներում, աղբավայրերում, աղբատարերում գրանցված հրդեհների թիվը»,-ասաց Արսեն Մկրտչյանը:  

2021 թվականին աճ է գրանցվել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների գծով: 2021 թվականի գրանցվել է 4604 ճանապարհատրանսպորտային պատահար, 2020 թվականին՝ 4 հազար 16: Պատահարների հետևանքով առկա է զոհերի, տուժածների թվի ավելացում: 2021 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 368 քաղաքացի, 2020 թվականին ՝ 348: 2021 թվականին գրանցված պատահարներից տուժել է 6 հազար 699,  2020 թվականին՝ 5 հազար 846 մարդ:

Աճ գրանցվել է նաև գազի պայթյունների թվում: 2021 թվականին գրանցվել է գազի պայթյունի 11 դեպք, զոհվել է 2, տուժել է 11 քաղաքացի: 2020 թվականին գրանցվել էր 9 դեպք զոհվել 3 քաղաքացի, տուժել 2-ը: Պայթյունի դեպքերը հիմնականում գրանցվել են առանձնատներում և բնակարաններում: Պայթյունի մեկ դեպք եղել է գազալցակայանում, մնացածը՝ տրանսպորտային միջոցներում:

Արսեն Մկրտչյանը հորդորեց լինել զգոն, ուշադիր և ցանկացած պարագայում պահպանել անվտանգության կանոնները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]