Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Հրայր ջան, ՍԴ անդամներով հրաժարական տվեք, ասեք՝ հանրաքվեի 3 միլիարդը տալիս ենք վիրուսի դեմ պայքարող բժիշկների ֆոնդին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Արդեն երրորդ օրն է՝ հանրապետությունն ապրում է արտակարգ դրության ռեժիմում: Անկախությունից հետո արդեն երրորդ անգամ է Հայաստանում հայտարարվում արտակարգ դրություն՝ 1996-ին, 2008-ին և 2020-ին: Բոլորը միաբերան պնդում են, որ առաջին անգամ է արտակարգ դրություն հայտարարվել քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանության համար:

– Շատ դիպուկ են ասում, այո՛, հայտարարված արտակարգ դրություններից սա այն եզակին է, որն իսկապես բխում է քաղաքացու շահից և արվում է քաղաքացու համար: Այս 12 տարվա ցիկլերը, որոնք բերում են մեր երկրի համար որոշ գործընթացներ, միստիկ խորհուրդ են պարունակում: Ինչպես նախկինում ենք հաղթահարել արտակարգ դրությունները՝ հնարավորինս անցնցում, ու հետո կյանքը շարունակվել է, և փորձել ենք արարել, ստեղծագործել, այնպես էլ հիմա պետք է տրամադրվենք, այս արտակարգ դրությունն, իհարկե, մեր շահերից է բխում, պետք է պահենք զգոնությունը, ինչպես որ պետությունն է հորդորում մեզ, պետք է հետևենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, և հետևություններ անենք, բայց դա չվերածենք խուճապի, չդարձնենք վախեր: Սատանան այնքան վախենալու չէ, որքան իր անունը. այս սկզբունքից ելնելով պետք է մոտենանք հարցին: Ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինքնամեկուսացման են գնացել և դրանով ոչ միայն իրենց առողջությունն են ապահովում, այլ նաև շրջապատի առողջությունը: Այդ առումով հրաշալի էր վեհափառ հայրապետի խոսքը, երբ ասաց՝ ձեր սենյակներում մենակ եք, բայց մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ հայությունը և աղոթում է ձեր բժշկության համար: Ցավոք, համացանցում այսպիսի լավ մտքերը չեն մեկնաբանվում: Ահռելի լավատեսություն էր պարունակում նաև վարչապետի  հարցազրուցը, որտեղ հավատ, հույս ու սեր կար և չկար վախ ու հուսալքություն… Ես ճիշտ եմ համարում, որ հայ իշխանավորը, չթերգնահատելով իրավիճակը, փորձում է հույս տալ: Այս առումով էր, որ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»: Եվ մարդիկ, ովքեր դա «մատի փաթաթան» են դարձրել, շատ լավ գիտեն, թե ինչ ենթատեքստով էր ասված, բայց այդ խոսքը շահարկում են… Մեր իշխանավորներին արժի շնորհակալություն ասել… Մենք աստվածային ժողովուրդ ենք, Ատծո աչքը մեզ վրա է… Տաքերը կընկնեն, վիրուսը կհեռանա:

– Դե ֆակտո մենք տեսնում ենք, որ տնտեսական պայմանագրերը, միջպետական դաշինքներն այսօր չեն գործում, և կորոնավիրուսից հետո իսկապես վերաձևավորվելու է աշխարհը, քաղաքական նոր քարտեզ է նկարվելու: Անդրադառնանք քաղաքական դաշտին, ինչպիսի՞ն կլինի այն կորոնավիրուսից հետո. մեր քաղաքական համակարգի արձագանքը շատերը համարում են ադեկվատ և համարժեք՝ գտնելով, որ քաղաքական ուժերը կարողացան, մի կողմ դնելով ամբիցիաները և նկրտումները՝ պատրաստակամություն հայտնել համախմբվելու, բացառությամբ ՍԴ-ի: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անգամ այս օրերին չէր խորշում խոսել իշխանությունների տապալման իր ցանկության և իշխանության «անկարողության» մասին: Փաստորեն, առկա է երկու ճգնաժամ՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամ և ՍԴ ճգնաժամ:

– Գիտեք՝ ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի գործընթացը կասեցնելուն (որի մասնակիցն էի նաև ես), վկայում է այն մասին, որ մեր իշխանություններն ադեկվատ են… Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, ես շատ կուզենամ, որ Հրայր Թովմասյանն էլ գնահատի այս իրավիճակը: Տեսեք՝ պետությունը 150 միլիարդ դրամ է ներդնելու համաճարակից երկրի պաշտպանության գործի համար: Հրայր Թովմասյանը և ՍԴ անդամները կարող են 3 միլիարդ դնել: Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ հրաժարվում է մի միլիոն աշխատավարձից: Այդ մեկ միլիոնը ոչ մի բան է, Հրայր ջա՛ն, այսօր խնդիրն այլ հարթության մեջ է, այս սահմանադրական հանրաքվեն 3 միլիարդ արժե, եկեք հրաժարվեք, դիմում գրեք դուրս եկեք, ասեք՝ այդ 3 միլիարդը տալիս ենք, մեզ չկարողացաք ստիպել, մեզ չգնեցիք աշխատավարձով, բայց այսօր քանի որ այս վիճակն է, երկիրը պայքարում է այս վիրուսի դեմ, մենք՝ ՍԴ անդամներով, հրաժարական ենք տալիս և այդ 3 միլիարդը տալիս ենք այս վիրուսի դեմ պայքարող բժիշկների ֆոնդին, թող նրանք հավելավճար ստանան: Այդ դեպքում ես Հրայր Թովմասյանին փողոցում տեսնելիս ամաչելու եմ, գլուխս կախեմ, որովհետև իր մասին վատ եմ մտածել: ՍԴ նախագահն ու անդամներն այս քայլը պետք է անեն:

Իրավական առումով կա հնարավորություն ՍԴ հարցը լուծել ԱԺ-ի միջոցով… Իհարկե, սա ավելի խոցելի տարբերակ է, քան սահմանադրական հանրաքվեն, պատահական չէ, որ իշխանություններն ընտրեցին հանրաքվեի տարբերակը, որովհետև չկա ավելի օրինական բան, քան ժողովրդի կամքը հարցնելը: Հրայր Թովմասյանը չպետք է  օրենքի սողանցքերից օգտվի, մենք չենք ուզում, չէ՞, ժողովրդին ասել՝ օրենքը սողանցքեր ունի, օգտվում ենք դրանից ու արգելում ՍԴ գործունեությունը, այլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, օրենքը սողանցք ունի, բայց մենք չենք ուզում դրանից օգտվել, այլ գնում ենք ճիշտ ճանապարհով՝ քո կամքը հարցնելով, եթե ուզում ես ունենանք դատական նոր համակարգ, որը կլինի հենց քո ընտրածը, և որի վրա դու ազդեցություն կունանաս, ոչ թե նախկին իշխանությունները, ազդեցություն կունենաս այնպես, ինչպես ազդեցություն ունես օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա, ուրեմն պետք է քվեարկես «Այո», և այս Սահմանադրական դատարանը կփոխվի: Իսկ եթե համարում ես, որ այս ՍԴ-ն ամեն ինչ ճիշտ է արել, նախկինում էլ ճիշտ է իր գործառույթները կատարել, և ընտրություններն էլ չեն կեղծել, ուրեմն «Ոչ» ասա, կամ ասա՝ չեմ մասնակցում, դա ինձ համար կարևոր չէ, երրորդական հարց է, ինձ համար կարևորը սառնարանն է, որ դուռը բացեմ, տեսնեմ մեջն ինչ կա: Գուցե սառնարանն այսօր կարևոր է քեզ համար, բայց վաղը թոռնիկիդ համար այդ սառնարանը չէ, որ կարևոր է լինելու, կարևորն արդար պետություն ունենալն է՝ իր բոլոր համակարգերով, որոնց ժողովուրդն է ընտրում իր կամքով, և որոնց վրա ժողովուրդն ազդեցություն ունի:

– Եթե Հրայր Թովմասյանը շարունակի պահել «վերջին խրամատը», այդ դեպքում հանրաքվեն կայանալու է առնվազն 60 օր հետո, ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել: ՍԴ-ն հույսը դրել է իշխանության վարկանիշի անկման վրա, բայց իշխանության վարկանիշի անկումը չի ենթադրում այլոց կշռի և վարկանիշի բարձրացում. արդյո՞ք ունեն այս գիտակցումը:

– Նախ՝ ինչքան էլ զարմանալի է և որքան էլ քաղաքագիտական օրենքներին դեմ է, իշխանության վարկանիշը չի ընկնում, այլ բարձրանում է, որովհետև մեր ժողովուրդը երկար ժամանակ իր ընտրած իշխանություն չի ունեցել և այս 2 տարվա ընթացքում չի փոշմանել, որ ընտրել է այս իշխանությանը: Սահմանադրական հանրաքվեն երբ էլ իրականացվի, միևնույն է, ԱՅՈ-ն անցնելու է…

– Այս իրավիճակում ի՞նչ վտանգներ կարող են բխել ՍԴ-ից: Հրայր Թովմասյանը վերջերս հարցազրույց էր տվել կայքերից մեկին (որը հեռացվեց) և կասկածի տակ էր դրել արտակարգ դրություն հայտարարելու սահմանադրականությունը:

– Հ. Թովմասյանը իրավաբանի իր գիտելիքները մշտապես օգտագործել է ըստ նպատակահարմարության, նա այն իրավաբանը չէ, որին կվստահեի իմ ու իմ զավակների դատը: ԱԺ-ում տեսել եմ, թե ինչպես է Թովմասյանը աջ ձեռքով ձախ ականջ քորելու սկզբունքով հակաօրինական օրենքները մանիպուլացնելով ներկայացրել հանրությանը: Նա միշտ փորձել է իր մասնագիտությունը ծառայեցնել թիմի նպատակներին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում