Tuesday, 16 04 2024
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ

Ժողովրդագրական իրավիճակն աղետալի է, իսկ մարզպետարաններում ոչինչ չի փոխվել

Օրերս կառավարությունում անդրադարձել են հանրապետության տարածքային զարգացման հիմնախնդիրներին, համայնքներում տիրող իրավիճակին և քննարկել համայնքներում տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները: Տեսակետ է հնչել, համաձայն որի՝ համայնքներում աշխատանքի չգոյության արդյունքում տարեկան շուրջ 30 հազար մարդ մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ գյուղական բնակչության թվաքանակն էլ կայունորեն նվազում է: Տեսակետն իհարկե հետաքրքիր է, բայց շատ ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ վերջին տասը տարիներին տարեկան միջին հաշվով հանրապետության գյուղերի բնակչությունը նվազում է մոտ 10 հազար մարդով, մինչդեռ խոսում են արտագնաների մասին: Դա տեղի է ունենում բացասական բնական աճի ու միգրացիայի հետևանքով: Բայց մինչ օրս չի ուսումնասիրվել, թե նշյալ գործոնների մասնաբաժինն ու ազդեցությունն ինչպիսին են այդ զարգացումների առումով: Ավելին, պարզվում է, որ բազում հաստատություններում չկա այն մեկը, որը կզբաղվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի, դրա հետևանքով առաջացող միգրացիոն երևույթների պատճառահետևանքային կապերի ուսումնասիրությամբ:

Փորձեցինք հասկանալ, թե վիճակագրական առումով ինչ պատկեր ունենք գյուղում, և մարզպետարանների, գյուղապետերի, նաև վիճակագիր մասնագետների օգնությամբ պարզել հանրապետության գյուղական բնակավայրերում բնակչության շարժի պատկերը և դրա պատճառահետևանքային կապերը:

Այսպես ուրեմն. վերջին տասը տարիներին՝ հաշվարկած 2008թ. հուլիսի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 1-ը, հանրապետության բնակչությունը պակասել է 262 հազար 100 մարդով, որից գյուղական բնակչությունը՝ 86.300-ով կամ 7.4%-ով, քաղաքայինը՝ 175.8 հազար մարդով կամ 8.5%-ով:

Հասկանալի է, որ ներկայացվող բացարձակ թվերը միայն բնական աճին (ծնունդ-մահ տարբերությանը) չեն վերաբերում, այլ նաև արտագաղթին, բնակչության ներքին շարժին:

Նվազած 86.3 հազար բնակչությունից 8.1 հազար անկումը գրանցվել է միայն Արագածոտնի մարզում: Նույն ընթացքում Աշտարակի տարածաշրջանի գյուղական բնակչությունը նվազել է 3.6 հազար մարդով, Թալինի տարածաշրջանի բնակչությունը՝ 3.2 հազարով: Արարատի մարզի 195.4 հազար գյուղական բնակչությունը 10 տարվա ընթացքում նվազել է ուղիղ 10 հազարով, որից 8.7-ը՝ միայն Արտաշատի, 2.6-ը՝ Արարատի տարածաշրջանի գյուղերից, իսկ Մասիսի շրջանում գյուղական բնակչության թիվն աճել է 1300-ով:

Մի շարք առումներով անվստահելի թվացող այս տվյալները փորձեցինք ճշտել համայնքապետարաններից: Պարզվեց, որ իրոք, վերջին տարիներին Մասիսի տարածաշրջանի մի շարք նախկին ադրբեջանաբնակ գյուղերում բնակչության թվի աճ է արձանագրվում: Դա բացատրվեց մի քանի գործոններով, բայց առաջին և կարևորագույնը ստացվեց Երևանի գործոնը: Նշյալ գյուղերը գտնվում են մայրաքաղաքին շատ մոտ: Բավականին լավ աշխատում է Երևանին կապող երթուղային տրանսպորտը, ինչը հնարավորություն է տալիս Երևանում աշխատելու: Միաժամանակ այստեղ տները թանկ չեն, հնարավորություն կա նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու՝ հատկապես, որ ոռոգման ջրի խնդիրը շատ սուր չէ, և իրացման շուկան մոտ է: Սա է այս տարածաշրջանի բնակչության աճի հիմնական գործոնը:

Ընդ որում, պարզվեց, որ նույն սկզբունքն է գործում նաև Էջմիածնի գյուղերի պարագայում: Այստեղ էլ բնակչության թվի աճ կա, որը պայմանավորված է Երևանի մոտիկությամբ, աշխատանք գտնելու հեշտությամբ, ինչպես նաև որոշակիորեն տարածաշրջանում ջերմոցային տնտեսությունների առատությամբ, որ որոշ դեպքերում այդ ջերմոցներում աշխատանքի հնարավորություն է ստեղծում, որոշ դեպքերում էլ՝ ջերմոցներ հիմնելու: Բայց խնդիրն այն է, որ Արարատի մարզպետարանում այդպես էլ որևէ մեկը չկարողացավ փոքրիշատե տրամաբանական բացատրություն տալ այդ «տատանումների» վերաբերյալ:

Արմավիրի մարզի գյուղական բնակչությունը վերջին 10 տարիներին նվազել է 300 մարդով: Այստեղ էլ 2.7 հազար մարդով պակասել է Արմավիրի տարածաշրջանի գյուղերի բնակչությունը, 400 հազար մարդով՝ Բաղրամյանի տարածաշրջանի, և 2.8 հազարով աճել է Էջմիածնի գյուղական բնակչության թվաքանակը:

10 տարի առաջ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 160.6 հազար մարդ, այս տարի՝ 161.8 հազար մարդ: Աճել է: Ընդ որում՝ եթե Գավառի, Կրասնոսելսկի և Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից հեռացել են, երեքից էլ գրեթե հազարական մարդ, ապա Մարտունու գյուղական բնակչությունը վերջին տասը տարիներին աճել է ամբողջ 3.5 հազարով: Մարզպետարանի այս գծով պատասխանատու մասնագետները չկարողացան մեկնաբանել մյուս տարածաշրջաններում գյուղական բնակչության թվի անկումն ու այդ ֆոնի վրա Մարտունու զգալի աճը:

Փորձ արվեց բացատրել այս շրջանում ծնելիության համեմատաբար բարձր մակարդակով ու մարդկանց երկարակեցությամբ, ինչը, հասկանալիորեն, պատճառներից մեկն է և ոչ հիմնականը:

Ուղիղ 10 տարի առաջ Լոռու մարզի գյուղական բնակչությունը կազմել է 116.3 հազար մարդ: Մեկ ամիս առաջ՝ 88.1 հազար մարդ: Փաստորեն վերջին տասը տարիներին այստեղից հեռացել են, կամ բնական աճի արդյունքում գյուղական բնակչության թվաքանակը պակասել է 28.2 հազար մարդով: Ընդ որում, 8.6 հազար մարդ, որ կազմում է բնակչության մոտ 30%-ը, միայն Գուգարքի տարածաշրջանից: 5.6 հազար մարդ էլ (շուրջ 30%) պակասել է Թումանյանի տարածաշրջանից: 3.4 հազար մարդ հեռացել է Ստեփանավանի տարածաշրջանից: Այս տարածաշրջանից հեռացել է գյուղական բնակչության գրեթե 20%-ը: Տաշիրի տարածաշրջանից 17.7 հազար գյուղաբնակից 10 տարվա ընթացքում մնացել է ընդամենը 10.9 հազար մարդ: Հեռացել է գյուղական բնակչության մոտ 40%-ը:

Ազգային վիճակագրական կոմիտեի համապատասխան մասնագետները որևէ բացատրություն չունեն թե՛ այս և թե՛ ընդհանրապես թվարկյալ մյուս խնդրահարույց թվերի վերաբերյալ: Միակ բացատրությունն այն է, որ դրա համար լուրջ ուսումնասիրություններ են պետք, մինչդեռ Ազգային վիճակագրական կոմիտեն նման հնարավորություն չունի:

Բացատրություն չունեին նաև Լոռու մարզպետարանում: Այստեղ մարզպետի խորհրդականը նշեց, որ մարզպետարանում չկա նման մարմին, օղակ, որ զբաղվի բնակչությանը վերաբերող նմանատիպ հարցերով: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, այս մարզի գյուղերում աղետ է, ինչը, սակայն, ընդունվում է նորմալ, կարծես արտակարգ ոչինչ չի եղել:

Կոտայքի մարզի գյուղական բնակչությունը ևս նվազել է ամբողջ 8 հազարով կամ 6.5%-ով: 13.6 հազար մարդով կամ 12.3%-ով նվազել է Շիրակի մարզի գյուղական բնակչությունը: Ընդ որում, միայն 8.5 հազարով՝ Ախուրյանի տարածաշրջանի, 900 մարդով կամ 12.7%-ով՝ Ամասիայի, 900 մարդով՝ Աշոցքի, 1400-ով՝ Արթիկի տարածաշրջանի գյուղական բնակչությունը: 4.7 հազարով կամ գրեթե 10%-ով նվազել է Սյունիքի գյուղական բնակչության թիվը: Այդ ընթացքում 900 մարդ հեռացել է Կապանի գյուղերից, 700 մարդ՝ Գորիսի, 500 մարդ՝ Մեղրու գյուղերից (20 %-ը), շուրջ 2000 մարդ՝ Սիսիանից: 4.3 հազար մարդով (շուրջ 12%-ով) նվազել է Վայոց ձորի մարզի գյուղական բնակչությունը, 10 հազար մարդով կամ 13%-ով էլ՝ Տավուշի մարզի գյուղական բնակչությունը:

Փաստորեն տասնամյակներ շարունակ խոսվում է հանրապետությունից ահագնացող արտագաղթի, հատկապես սահմանամերձ գյուղերի դատարկվելու մասին, բայց պարզվում է, որ այդպես էլ պետական մակարդակով այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ մինչ օրս չի արվել, ասենք՝ որպեսզի պարզվի, թե Արարատյան դաշտի սրտից մարդկանց հեռանալու պատճառները որոնք են, կամ ինչու են Երևանից 15կմ-ի վրա գտնվող գյուղերը դատարկվում, իսկ Մարտունիում, ընդհակառակը՝ լցվում:

Այս նյութի շրջանակներում արված փոքր հարցախույզից տպավորություն ստեղծվեց, որ մարդիկ հեռանում են հիմնականում աշխատանք չունենալու, հետևաբար և սոցիալական նվազագույն կարիքները բավարարել չկարողանալու պատճառով: Մինչդեռ թեմային վերաբերող գրեթե բոլոր զեկույցներում մինչև հեղափոխությունը նշվում էր նաև արդարության բացակայության խնդիրը: Այս օրերին էլ շատ է խոսվում տունդարձի համար պայմաններ ստեղծելու մասին: Դա նշանակում է եղած խնդիրները լուծել, որի մասին, կարծես, մարզպետարաններում պատկերացում իսկ չունեին:

Եվ որ ամենակարևորն է այս ամենում. մարզպետարաններից մեկնաբանություն ստանալու «ճանապարհին» պարզվեց, որ ուռճացված այս համակարգը բացարձակապես նույնությամբ մնացել է. ինչպես և նախկինում՝ երեք մարզպետի տեղակալ, նույնքան ու ավելի խորհրդական, նույնքան օգնական, նույնքան աշխատակազմի ղեկավարի տեղակալ, օգնական, բազմաթիվ վարչություններ՝ պետերով ու տեղակալներով:

Եվ այդքանով հանդերձ՝ գրեթե ոչ մեկի դեպքում բարձրացված ամենակարևոր հարցին այդպես էլ փոքրիշատե տրամաբանված պատասխան չհնչեց: Հասկանալի է, որ 2-3 ամիսը քիչ ժամանակ է, բայց խնդիրները ծագել են, որովհետև ամենուր մարդիկ հանդիպում են այդպիսի գերուռճացված պետական համակարգերի, որոնցից չեն կարողանում սպառիչ պատասխաններ ստանալ:

Հասկանալի է՝ երկու-երեք ամիսը քիչ է, բայց ի սկզբանե կարելի էր երեքական խորհրդական, օգնական, քարտուղարների գոնե մի մասից հրաժարվել: Այդ դեպքում թերևս գտնվեր մեկը, որ կկարողանար իրավիճակի վերաբերյալ փոքրիշատե տրամաբանված պատասխան տալ:

Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում