News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան թաղամասից 2016թ. մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած հեծանվորդ 21-ամյա Արա Փափազյանի մահվան գործով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները, սակայն, դեռեւս հայտնի չէ որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձը՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին: Հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ շարունակել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին:

Արա Փափազյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նախաքննութունը մեկ տարուց ավելի շարունակվում էր:

Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Արա Փափազյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների խանգարումից: Դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի հագուստի, կոշիկների եւ ժամացույցի վրա ավտոմեքենայի կամ հեծանիվի անվադողերի նախշանկարների հետքեր չեն հայտնաբերվել:

Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում թույլ տված, հեծանվորդին վրաերթի ենթարկած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, ստուգվել աշխատանքային մի շարք վարկածներ:

Արա Փափազյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով` Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս եւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արան 2016թ. մարտի 24-ին՝ դեպքի օրը, հեծանվով գնացել էր ընկերներին տեսնելու: Ըստ ընկերների պատմածի` այդ օրը եղանակը լավ է եղել եւ նա ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ ընկերներին տեսակցության, տունդարձի ճանապարհին էլ նրան գտել են սյան մոտ անգիտակից ընկած:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Արա Փափազյանի հարազատները ասել էին, որ դեպքի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ ունեն, սպասում են նախաքննության ավարտին: 21-ամյա Արա Փափազյանը ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր: Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 24-ին Արա Փափազյանին գտել են Ավանի Սաֆարյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ գտնվող սյան կողքին անգիտակից ընկած: Նա 2016թ. մարտի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ