News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանի լուրջ հիվանդության մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդվում է Արմեն Ջիգարխանյանի գլխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնի կայքում:

«Նախեւառաջ ուզում ենք հայտնել, որ Արմեն Բորիսովիչն իրեն լավ է զգում, նա հիանալի տրամադրություն ունի, ինչը մաղթում է բոլորին, ով անկեղծորեն հետաքրքրվում է թատրոնի գործերով ու անհանգստանում նրա համար: Նա հիմա նոր ներկայացման բեմադրման  մասին է մտածում: Որպեսզի մի փոքր հանգստանա եւ իրեն նվիրի ստեղծագործական աշխատանքին, նա մի քանի օրով առողջարան է գնացել»,- նշում է թատրոնի մամուլի ծառայությունը:

Իր հերթին դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը գտնվում է  առողջարանում եւ իրեն շատ լավ է զգում:

«Դա հերթական սուտն է: Նա երեկվանից առողջարանում հանգստանում է, իրեն լավ է զգում»,- ասել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ