Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Ռուսաստանին մերժեցին. Հայաստանը պետք է պատրաստվի

ԵՏՄ անդամ երկրները չեն կարողացել տեսակոնֆերանսի ձևաչափով վեհաժողովի ընթացքում համաձայնեցնել ԵՏՄ հնգամյա զարգացման ռազմավարությունը: Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ արժե այն ուղարկել լրամշակման, մինչև որ կորոնավիրուսի համաճարակից հետո կքննարկեն արդեն դեմ առ դեմ: Ղազախստանի նախագահի ակնարկը բավականին թափանցիկ է, հատկապես հաշվի առնելով այն, որ օրերս նա հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Իսկ մինչ այդ էլ Ղազախստանի նախագահը այդ երկրի Սենատից դե ֆակտո հեռացրել էր նախկին նախագահ Նազարբաևի դստերը՝ Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Իսկ դա խորհրդանշական հանգամանք է՝ հաշվի առնելով այն, որ Նազարբաևը իրեն հռչակել է ոչ միայն ղազախների ազգի հայր՝ ելբասի, այլ նաև Եվրասիական միության գաղափարի կնքահայր՝ հիշեցնելով այդ մասին այն բանից հետո, երբ Պուտինը 2011 թվականին հոդված հրապարակեց այդպիսի միություն ստեղծելու վերաբերյալ: Պուտինն ամենևին պատահական չէ, որ զանգահարել էր Տոկաևին, որովհետև Ղազախստանը թերևս մնացել է Ռուսաստանի վերջին հենարանը, հաշվի առնելով մասնավորապես գազի գնի հարցում Հայաստանի ու Բելառուսի պահանջը:

Պուտինն, ի դեպ, նախօրեին տեսակոնֆերանսի ընթացքում ասել է, որ միասնական գնագոյացման կամ, այլ կերպ ասած՝ էժան գնի այդ հարցադրումը ընդունելի չէ, քանի որ դրա համար պետք է ինտեգրացիայի ավելի խոր մակարդակ: Թե ինչ նկատի ունի Պուտինն ավելի խոր մակարդակ ասելով՝ մնում է, իհարկե, գուշակել, թեև այստեղ գուշակելու բան վաղուց չկա: Սակայն Տոկաևի առաջարկն էլ վկայում է, որ նա իր հերթին մերժել է Պուտինին Բելառուսի և Հայաստանի դեմ խաղում: ՌԴ նախագահը հայտարարել է, որ, եթե Հայաստանն ու Բելառուսը գազի հարցում մնում են իրենց կարծիքին, ապա կարելի է այդ դրույթը հանել՝ թողնել հետագա քննարկման, իսկ հնգամյա զարգացման ռազմավարությունը հաստատել: Տոկաևի առաջարկը՝ հետաձգել ռազմավարությունը, ուղարկել այն լրամշակման և քննարկել համավարակից հետո, դեմ առ դեմ, ըստ էության մերժում է Պուտինին և անուղղակի աջակցություն Հայաստանին ու Բելառուսին: Միաժամանակ, դեմ առ դեմ, անմիջական հանդիպման պայմաններում քննարկելու հանգամանքը բավականին հետաքրքիր է նաև այլ, ավելի լայն համատեքստում:

Բանն այն է, որ այդպիսով, նախ՝ Ղազախստանը փաստացի խոսում է կամ ակնարկում ժամանակային դադարի մասին, մինչ կորոնավիրուսի ավարտը: Իսկ հարցն այն է, որ կորոնավիրուսային իրավիճակը վաղուց, համաճարակային խնդրից զատ, տեղափոխվել է աշխարհաքաղաքական դինամիկ գործընթացի և դիրքային պայքարի փուլ, որտեղ առաջին պլանում են ԱՄՆ-ն ու Չինաստանը: Այդ գործընթացը շարունակվելու դեպքում Ռուսաստանն ավելի ու ավելի է դուրս մղվելու «առաջնագծից» կամ, այլ կերպ ասած՝ ՌԴ քաշային կատեգորիան նվազելու է: Հնարավոր է, որ նաև հենց այդ նկատառումով է ՌԴ նախագահը շտապեցնում ռազմավարության հարցում, քանի որ ժամանակը ներկայումս չի աշխատում Ռուսաստանի օգտին: Ըստ այդմ, մի քանի ամիս անց ԵՏՄ անդամ երկրները Ռուսաստանի հետ կարող են խոսել բոլորովին այլ դիրքերից, ըստ այդմ՝ քննարկել բոլորովին այլ մոտեցումներ ու պայմաններ, քան այն, ինչ ներկայումս:

Իհարկե, այստեղ արդեն հարց է, թե շահած ժամանակը ով ինչպես կօգտագործի, և այստեղ առաջին հերթին խոսքը, բնականաբար, Հայաստանի մասին է: Որքան էլ ժամանակն անցնի, և փոխվի Ռուսաստանի քաշային կարգը, միևնույն է, ԵՏՄ ռազմավարության հարցը դարձյալ լինելու է բավականին բուռն քննարկման և ուժեղ քաղաքական պայքարի հարց, որտեղ ՌԴ հանդեպ որոշակի միասնական շահից զատ, ԵՏՄ երկրներն անշուշտ ունեն իրենց առանձին շահերը և հարցերը միմյանց նկատմամբ, ինչը պահանջելու է ուժեղ դիրքեր: Եվ մյուս կողմից, Ռուսաստանը փորձելու է ժամանակն օգտագործել ԵՏՄ երկրների վրա ճնշման համար, և գաղտնիք չէ, որ Մոսկվայում այդ առումով թույլ օղակ դիտարկել և դիտարկում են Հայաստանը, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստ լինել այդ առումով գրոհներ դիմակայելու՝ ներքին ու արտաքին տիրույթից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում