Քաղաքական

10.08.2018 16:40


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց (տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք, որ նախօրեին ավելի քան 8-ժամյա նիստից հետո դատարանը որոշել էր ընդմիջել այն:

«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,-նիստից հետո ասել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը, ժամը 16.00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը