Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահացել Է «Օսկարի» քառակի դափնեկիր կոմպոզիտոր Անդրե Պրեւինը

ԱՄՆ-ում մահացել Է «Օսկարի» քառակի դափնեկիր կոմպոզիտոր Անդրե Պրեւինը


ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 89 տարեկան հասակում վախճանվել Է «Օսկարի» քառակի դափնեկիր ամերիկացի կոմպոզիտոր Անդրե Պրեւինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times թերթը:
Կոմպոզիտորը մահացել Է փետրվարի 28-ի առավոտյան Նյու Յորքի Մանհեթենի շրջանի իր տանը: Նրա մահվան լուրը հրատարակությանը հաստատել Է երաժշտի մենեջեր Լինդա Պետրիկովան:
Պրեւինը ծնվել Է Ռուսաստանից հրեա ներգաղթյալների ընտանիքում: 1937 թվականին նրա ընտանիքը Գերմանիայից փախել Է Ֆրանսիա, իսկ այնուհետեւ ԱՄՆ, որտեղ Պրեւինը ամերիկյան քաղաքացիություն Է ստացել:
Կինեմատոգրաֆում Պրեւինի աշխատանքը չորս անգամ «Օսկար» մրցանակի Է արժանացել «Ժիժի» (1958), «Պորգին եւ Բեսը» (1959), "Irma la Douce" (1963), «Իմ աննման լեդի» (1964) ֆիլմերի համար:
1970-ական թվականներին Պրեւինը ամուսնացել Էր հայտնի դերասանուհի Միա Ֆերոուի՝ երգիչ Ֆրենք Սինատրայի նախկին կնոջ հետ, որը հետագայում ամուսնացավ ռեժիսոր Վուդի Ալենի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]