Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գործ ունենք գռեհիկ սխալի հետ․ երկրաշարժից 30 տարի անց ինչ բացթողումներ ունենք

1988-ի դեկտեմբերյան աղետից մեզ բաժանում է արդեն 3 տասնամյակ, այլ կերպ ասած՝ աղետի գոտի արտահայտությունը Հայաստանի երրորդ հանարապետության կենսագրությունում ճիշտ այդքան տարիք ունի, մինչդեռ աղետի գոտու վերականգնման համար սահմանվել էր ընդամենը 2 տարի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում երկրաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն անդրադառնալով դիտարկմանը, որ դեռևս տնակներում բնակվող մարդիկ կան, նշեց. «Պետությունը կարծես թե կատարել է իր պարտքը անօթևանների հանդեպ, որովհետև 23 000 բնակարան է կառուցվել ու բաժանվել, իրական անօթևան ընտանիքների թիվը 21 500 էր, բայց փաստն այն է, որ Գյումրիում դեռևս 2000 ընտանիք ապրում են տնակներում, և անհասկանալի է, թե ինչու»:

«Աղետի գոտին վերականգնելու համար անընդհատ պետք է լիներ քաղաքական աջակցություն, բայց մեր նախագահների կողմից այդպիսի աջակցություն ոչ միշտ եղավ: Աղետի գոտին բարդ է, միայն մեկ ուղղություն չէ՝ բնակարաններով ապահովելու խնդիրը չէ, տնտեսության վերականգնումը, մշակութային արժեքների վերականգնումն առավել կարևոր են, այս ուղղություններով համարյա ոչինչ չի արվել, միայն բնակարանաշինությունը, անօթևանության խնդիրն է ինչ-որ չափով լուծվել:

Իշխանություններին շատ մեղադրելը տեղին չէ, որովհետև մեծ գումարներ են պահանջվում, նյութական կորուստները շատ մեծ են եղել: Բայց կան նաև շատ բացթողումներ, օրինակ՝ «Լինսի» հիմնադրամով 2000-2003թթ Քրքրոյանի հատկացրած 43 մլն դոլարով 3600 ընտիր բնակարան կառուցվեց: Եթե այն ժամանակ ճիշտ օգտագործվեին գրասենյակի մասնագետների հնարավորությունները և վերցնեին 50 մլն դոլար, անօթևանության խնդիրը վաղուց լուծված կլիներ: Հետագայում վարկ վերցրեցին, բայց մի քանի անգամ թանկ նստեց»,- նշեց մեր զրուցակիցը:

Աղետից անմիջապես հետո ահռելի քանակությամբ նյութական միջոցներ հոսեցին ամբողջ աշխարհից, սակայն դրանք կարճ ժամանակում փոշիացան: Ս. Նազարեթյանի դիտարկմամբ՝ դա ուներ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Նրա խոսքով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխատանքները միանգամից կանգ առան և այստեղ եկած շինարարները ստիպված էին վերադառնալ: «Դրանից հետո տեղի ունեցածի համար կարելի է Հայաստանի իշխանություններին, բնակչությանը մեղադրել: Միայն Գյումրիում կար 1200 թանկարժեք վերամբարձ կռունկ, որոնք կտրտեցին՝ տարան Թուրքիա և Իրան, պետք է տեր լինեին ազգային այդ հարստությանը: Բացի դրանից՝ կային շինանյութի հսկայական պահեստներ, դրանք չպահպանվեցին, ում ձեռքին հնարավորություն կար, տարավ: Այդ հարստությանը տեր պիտի կանգնեին իշխանությունները, չթողնեին թալանել»,- ընդգծեց Նազարեթյանը՝ նաև հավելելով՝ գործ ունենք գռեհիկ սխալի հետ. աղետի գոտու օրինաչափությունները խախտվեցին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում