19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր զարգացումներ Դոն Պիպոյի մահափորձի գործով. Ժողովուրդ

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում։ Օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորվւսծ անձանց կրկին հարցաքննել է։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ– ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրե­լը։

Նրանք կալանավորված են։ Դեպքից հետո տեղեկություններ տարւսծվեցին, որ սպանության նախապատրաստության հե­տեւում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանեւսկոն։ Ու մինչ իրավապահները քննում էին գործը, սեպտեմբերի 12-ին էջմիածնի Անդրանիկի փողոցում սպանվեցին Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ըն­կերները՝ Կարեն Դակթյանը եւ Լեւոն Ավետիսյանը։ Եւ առաջին կասկածն այն է, որ Դոն Պիպոն «վերացրեց» իրեն սպանելու փորձ նախապատրաստողներին։

Եւ ահա այս սպանության հենց հաջորդ օրը ուշագրավ զուգադիպությամբ ԱԱԾ– ն հարցաքննություն նշանակեց Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածների հետ՝ ըստ ամենայնի հասկանալու, թե ինչ կապ կարող էին ունենալ սպանված Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը Արթուր Ասատրյանի դեմ սպանություն նախապատրաստող անձանց հետ։

Թերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները, ի թիվս այլ հարցերի, կալանավորվածներից մեկիկ– մեկիկ հետաքրքրվել են, թե ինչ կապ են ունեցել սպանված Կարեն Դավթյանի հետ, երբեւէ առնչվե՞լ են, ճանաչե՞լ են, թե՞ ոչ, եւ այսպես շարունակ։

Ինչ ցուցմունք են տվել կալանավորվածները, օրաթերթին առայժմ պարզել չհաջողվեց։ Բայց հաշվի առնելով դեպքերի հաջորդականությունը՝ չի բացառվում, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության գործի քննության վարույթը տեղափոխվի ԱԱԾ։ Այս տեղեկությունը փորձել են պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեդից հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ