×


«Վերադառնում եմ աշխատանքի եւ կյանք». Լեւոն Արոնյան

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկար դադարից հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել եւ կիսվել իր առօրյայից մի քանի լուսանկարով. մարտին ավտովթարից մահացել էր նրա կինը՝ Արիանա Կաոիլին: Նա նշել է, որ վերադառնում է աշխատանքի եւ կյանք:

«Ինչպես ձեզնից շատերը, ես էլ արդեն հարմարվել եմ հեռավար աշխատանքին. այն, իհարկե, կատարյալ չէ, բայց կարելի է շատ ժամանակ խնայել:

Այլ նորություններից. ես այնքան պատրաստեցի, որ վերջապես սկսել եմ ուտելի կերակուրներ եփել (ժպիտ):


Ինչպես միշտ, լսում էի շատ երաժշտություն եւ բացահայտեցի մի քանի արտիստի: Խորհուրդ եմ տալիս դասական երաժշտությունից լսել Մարիա Գրինբերգին եւ Տատյանա Նիկոլաեւային, վոկալ ջազից՝ Էնդի Բեյին:Հիմնականում օրերս Երեւանում են անցնում. երբեմն ընկերներիս հետ գնում ենք բնության գիրկը:

Պոնչիկը եւ Լեւոն Արոնյանը


Կարանտինի պատճառով չեմ կարողանում մարզվել, ինչը մի քիչ նյարդայնացնում է: Դեռ միայն հիմնական մի քանի վարժություն եմ անում տանը՝ Պոնչիկի հետ»,- գրել է Արոնյանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լեւոն Արոնյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին