Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Ո՞վ է ՀՔԾ նոր պետը. Սասուն Խաչատրյանն «աճել» է Աղվան Հովսեփյանի «ձեռքի» տակ

Այսօր կառավարությունը ՀՔԾ պետ է նշանակել Սասուն Խաչատրյանին: Կարծում ենք` անիմաստ է ևս մեկ անգամ անդրադառնալ այն բացառիկ կարևորությանը, որ ՀՔԾ-ն ունի կոռուպցիան արմատախիլ անելու, իշխանության տարբեր ներկայացուցիչների ապօրինություններին իրավական գնահատական տալու հարցերում: Վահրամ Շահինյանից հետո ՀՔԾ-ն պետք է ղեկավարեր մարդ, որն առանց չափազանցության, հեղափոխական մտածողության կրող է ու կաշկանդված չէ անցյալի այնպիսի կապերով, որոնք լրջորեն կարող են անդրադառնալ նրա այսօրվա գործունեության վրա:

Արդյո՞ք Սասուն Խաչատրյանը այն կերպարն է, որը որակապես փոխելու է ՀՔԾ-ն` այն դարձնելով արդյունավետ աշխատող պետական ինստիտուտ, թե՞ դարձյալ ստիպված ենք արձանագրել, որ կադրային աղքատիկ ռեսուրսների պարագայում կառավարությունն ընտրությունն է կատարել չարյաց փոքրագույնի սկզբունքով:

Վերջին տարիներին Սասուն Խաչատրյանը ղեկավարել է «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը: Սա նրա կենսագրության, այսպես կոչված, լուսավոր դրվագն է, որը ՀՔԾ նոր պետին թույլ է տվել քննադատի աչքով հետևել կոռումպացված քննչական մարմինների, դատարանների գործունեությանը: Մյուս կողմից` Խաչատրյանն ոչ այնքան ակտիվ փաստաբան է եղել, որքան` գրասենյակի ղեկավար, որին շատ դեպքերում հասանելի չեն լինում արդարադատության խութերը:

Դրական է այն հանգամանքը, որ Սասուն Խաչատրյանը չի աշխատել ՀՔԾ-ում, այսպես ասած` չի անցել Շահինյանի «թրի տակով», ինչը նրա քաղաքականությունը նոր պաշտոնում ավելի անկաշկանդ կդարձնի` թե՛ կադրային քաղաքականության և թե՛ կոնկրետ գործերի քննության պարագայում:

Սակայն սրանք տեսական դատողություններ են, որովհետև Սասուն Խաչատրյանի ավելի վաղ շրջանի կենսագրությունը բացահայտում է, որ նա, այսպես ասած, աճել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման շրջանում, եթե չասենք` եղել է նրա կադրերից մեկը: Հայաստանի նորագույն շրջանի անենատխրահչռակ գլխավոր դատախազի պաշտոնավարման շրջանում ՀՔԾ նոր պետը զբաղեցրել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Երևանի դատախազի պաշտոնները։

Աղվան Հովսեփյանի պարագայում ուղղակի բացառված էր, որ համակարգի պատասխանատու պաշտոններում նշանակվեին առաքինի, նորմալ մարդիկ: Սկզբունքորեն նման բան հնարավոր չենք համարում, սակայն ուզում ենք հուսալ, որ Սասուն Խաչատրյանի դեպքում գործ ունենք բացառության հետ:

Սակայն մի հանգամանք մեր մտավախություններն ավելի ամրապնդում է: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքը տարիներ շարունակ եղել է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «ֆեոդալական տարածքը», որտեղ օդիոզ հանրապետականին էին «պատկանում» բոլոր պետական պաշտոնները` թաղապետից սկսած, դատախազով վերջացրած: Աղվան Հովսեփյանը չէր կարող ապարանյան կլանի իր գործընկեր Սամվել Ալեքսանյանի «կալվածք» ուղարկել ոչ յուրային մեկին: Ինչ է իրենից ներկայացնում Սամվել Ալեքսանյանի կոռուպցիոն բուրգը, կարծում ենք` նույնիսկ ավելորդ է ասել: Սասուն Խաչատրյանն առնվազն աչք է փակել Ալեքսանյանի և նրա շրջապատի ապօրինությունների վրա, եթե անգամ չի եղել դրանց գործուն մասնակիցը:
Վարդերի հեղափոխությունից հետո Միխեիլ Սաակաշվիլին մաքրեց ամբողջ իրավապահ, արդարադատության համակարգերը` կարծիք հայտնելով, որ հին ու կոռումպացված կադրերով հնարավոր չէ բարեփոխումներ անել: Սա Սաակաշվիլիի հաջողության բանալիներից մեկն էր: Կարծում ենք` մերոնց համար վատ չէր լինի երբեմն ուսումնասիրել վրացական հեղափոխության փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում